Ֆիլիպ II Հաբսբուրգ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆիլիպ II Հաբսբուրգ (իսպ.՝ Felipe II, մայիսի 21, 1527[1][2], Palacio de Pimentel, Վալյադոլիդ[2] - սեպտեմբերի 13, 1598(1598-09-13)[3][2][4][…], Էլ Էսկորիալ, Սան Լորենսո դե Էլ Էսկորիալ[5]), Իսպանիայի թագավոր 1556 թվականից, Հաբսբուրգների դինաստիայից։ Կարլ V որդին։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Ֆիլիպ II (այլ կիրառումներ)
Ֆիլիպ II Հաբսբուրգ | |
---|---|
Ծնվել է՝ | մայիսի 21, 1527[1][2] |
Ծննդավայր | Palacio de Pimentel, Վալյադոլիդ[2] |
Մահացել է՝ | սեպտեմբերի 13, 1598(1598-09-13)[3][2][4][…] (71 տարեկան) բնական մահով |
Վախճանի վայր | Էլ Էսկորիալ, Սան Լորենսո դե Էլ Էսկորիալ[5] |
էլ-Էսկորիալ արքունի եկեղեցի | |
Երկիր | Իսպանիա և Պորտուգալիայի թագավորություն |
Տոհմ | Իսպանիայի Հասբուրգների տոհմ և Հաբսբուրգյան Իսպանիա |
կառավարիչ | |
Հայր | Կառլոս V կայսր[6] |
Մայր | Իզաբելլա Պորտուգալացի[6] |
Երեխաներ | Carlos, Prince of Asturias?, Իզաբելլա Կլարա Եվգենիա, Կատալինա Միկելա Ավստրիացի, Ferdinand, Prince of Asturias?, Infante Carlos Lorenzo of Spain?, Diego, Prince of Asturias?[6], Ֆիլիպ III և Infanta Maria of Spain? |
Պարգևներ | |
Ստորագրություն |
Ֆիլիպ II գահակալությունը բնորոշվում է իսպանական բացարձակ միապետության հետագա ուժեղացմամբ։ Կաստիլիան, Վալենսիան, Կատալոնիան, Արագոնը մասամբ զրկվում են միջնադարյան ազատություններից։ Աջակցել է ինկվիզիցիային, պայքարել բողոքականության և հերետիկոսների դեմ, հալածել մորիսկներին (Ռեկոնկիստայից հետո Իսպանիայում մնացած արաբական տարր)։
Ուժեղացրել է ֆեոդալամիապետական ճնշումը Նիդերլանդներում, որով արագացրել է Նիդերլանդական բուրժաական հեղափոխությանը XVI դար դարում։ 1581 թվականին Ֆիլիպ II հաջողվել է իր տիրույթներին միացնել Պորտուգալիան։
Նրա աջակցությամբ Մարի Թյուդորը՝ ով 1554 թվականից դարձավ իր կինը, Անգլիայում հալածել է Ռեֆորմացիայի կողմնակիցներին։ Անգլիա ներխուժելու նպատակով 1588 թվականին ստեղծվել է մեծ նավատորմ («Անհաղթ արմադա»), որի ջախջախումը խարխլել է Իսպանիայի ռազմածովային հզորությունը։
Նրա օրոք Իսպանիայի կողմից մղվող անվերջ պատերազմները, հարկային լուծը, գների ահռելի աճն արագացրել են երկրի բնակչության աղքատացումը, կործանարար հետևանքներ ունեցել իսպանական տնտեսության համար։