Ֆիլիպիներեն
From Wikipedia, the free encyclopedia
Ֆիլիպիներեն (wɪˈkɐŋ ˌfiːliˈpiːno), Ֆիլիպինների ազգային լեզու։ Ֆիլիպիներենը անգլերենի հետ միասին համարվում է Ֆիլիպինների պաշտոնական լեզուն[1]։ Այն թագալերենի գրական տարբերակն է[2]։ Վերջինս Ավստրանեզիական լեզվաընտանիքի տարածաշրջանային լեզու է, որը լայնորեն տարածված է Ֆիլիպիններում։ 2007 թվականի դրությամբ՝ թագալերենը 28 միլլիոն մարդու կամ Ֆիլիպինների բնակչության մոտ մեկ երրորդի մայրենի լեզուն է[3] և 45 միլլիոն մարդ խոսում է թագալերեն՝ որպես իրենց երկրորդ լեզու։ Պաշտոնապես ֆիլիպիներենը Ֆիլիպինների հանձնաժողովի կողմից սահմանվում է որպես «ազգային բարբառ, որով խոսում և գրում են Մանիլայի ագլոմերացիայում՝ ազգային մայրաքաղաքյին շրջանում և կղզեխմբի այլ քաղաքային կենտրոններում»[4]։
Ֆիլիպիներեն Wikang Filipino' | |
---|---|
Տեսակ | ազգային լեզու |
Ենթադաս | Տագալերեն |
Երկրներ | Ֆիլիպիններ |
Պաշտոնական կարգավիճակ | Ֆիլիպիններ
Կազմակերպություններ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիա |
Խոսողների քանակ | 90 000 000 մարդ |
Վերահսկող կազմակերպություն | Ֆիլիպիներենի հանձնաժողով |
Լեզվակիրների թիվը | 28 միլլիոն (որպես մայրենի լեզու) 45 միլլիոն (որպես երկրորդ լեզու) (2013) |
Դասակարգում | Ավստրանեզիական լեզվաընտանիք
|
Գրերի համակարգ | Լատիներենի այբուբեն (Ֆիլիպիներենի այբուբեն) |
IETF | fil |
ISO 639-2 | fil |
ISO 639-3 | fil |
Երկրներ, որտեղ լեզվակիրները 500,000-ից շատ են
Երկրներ, որտեղ լեզվակիրները 100,000-500,000 են Երկրներ, որտեղ կան փոքր լեզվակիրների համայնք |
Ֆիլիպիներենը պլուրիցենտրիկ բազմակենտրոն լեզու է, քանի որ վերջինս հարստացվել և զրագացել է այլ ֆիլիպինյան լեզուների միջոցով՝ ըստ 1987 թվականի սահմանադրության[5]։ Անշուշտ նկատվել են ֆիլիպիներենի այլ տեսակներ, որոնք շեղվել են թագալերենի քերականական հատկություններից Սեբուում[6], Դավաոյում[6], Իլոիլոյում[7], որոնք Մանիլայի ագլոմերացիայի հետ միասին կազմում են Ֆիլիպինների 4 ամենամեծ ագլոմերացիաները։