Ֆեռնան Մագելան
From Wikipedia, the free encyclopedia
Ֆեռնան (Ֆեռնանդո)Մագելան (Մագալյաենշ)[2][3] (պորտ.՝ Fernão de Magalhães, իսպ.՝ Fernando (Hernando) de Magallanes, լատին․՝ Ferdinandus Magellanus, մոտ 1480[1], Ponte da Barca, Պորտուգալիայի թագավորություն - ապրիլի 27, 1521, Մակտան, Սեբու, Կենտրոնական Վիսարյա, Ֆիլիպիններ), պորտուգալացի և իսպանացի ծովագնաց։ Նրա ղեկավարությամբ տեղի է ունեցել առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը։ 1517 թ. Պորտուգալիայից մեկնել է Իսպանիա, 1519-1521 թթ. ղեկավարել է 5 նավից կազմված իսպանական արշավախումբը, որի նպատակն էր արևմտյան նավարկության ուղիով հասնել Մոլուքյան կղզիներ։ 1520 թ. հասել է Լա Պլատայի գետաբերան, հայտնագործել Սան Մաթիաս և Սան Խորխե ծոցերը, անցել իր հայտնագործած նեղուցով (Մագելանի նեղուց), կտրել Խաղաղ օվկիանոսը (17000 կմ), հասել Ֆիլիպինյան կղզիներ, որտեղ սպանվել է տեղացիների հետ ընդհարման ժամանակ։ Արշավախմբի միայն մեկ նավ է վերադարձել Իսպանիա՝ հարավից շրջանցելով Աֆրիկան։ Մագելանի նավարկությունը վերջնականապես ապացուցեց Երկրի գնդաձևությունը և Համաշխարհային օվկիանոսի առկայությունը։ Այդպիսով՝ նա դարձել է առաջին եվրոպացին, ով նավարկել է այդ ուղիով։
Ֆեռնան Մագելան պորտ.՝ Fernão de Magalhães | |
---|---|
Ծնվել է | մոտ 1480[1] |
Ծննդավայր | Ponte da Barca, Պորտուգալիայի թագավորություն |
Մահացել է | ապրիլի 27, 1521 |
Մահվան վայր | Մակտան, Սեբու, Կենտրոնական Վիսարյա, Ֆիլիպիններ |
Գերեզման | անհայտ |
Քաղաքացիություն | Պորտուգալիայի թագավորություն |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, ծովագնաց և ծովային ճանապարհորդ |
Ամուսին | Բեատրիս Բարբոսա |
Ծնողներ | հայր՝ Ռուի դե Մագելան, մայր՝ Ալդա դե Մեսքիտա |
Պարգևներ և մրցանակներ | |
Ստորագրություն | |
Ferdinand Magellan Վիքիպահեստում |