Ֆենիքս կղզիների պահպանվող տարածք
From Wikipedia, the free encyclopedia
Ֆենիքս կղզիների պահպանվող տարածք (անգլ.՝ Phoenix Islands Protected Area), ծովային արգելոց, որը գտնվում է Կիրիբատիում՝ Ֆենիքս կղզիների շուրջը և ամենամեծն է աշխարհում։ Այն ունի 408,250 կմ² տարածք և զբաղեցնում է երկրի բացառիկ տնտեսական գոտու 11,34 %-ը։ 2010 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[3][4]։
Ֆենիքս կղզիների պահպանվող տարածք | |
---|---|
Տեսակ | ծովային պահպանվող տարածք |
Երկիր | Կիրիբատի |
Մակերես | 397 447 կմ²[1] և 40 825 000 հեկտար[2] |
Աշխարհագրական տեղադրություն | Ֆենիքս կղզիների պահպանվող տարածք |
Ձևավորում | 2008 |
Արգելոցի ընդհանուր չափը համադրելի է ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի հետ, որի տարածքը կազմում է ընդամենը 25 կմ²։
Արգելոցը ֆինանսավորելու համար Կիրիբատիի կառավարությունը Conservation International և New England Aquarium բնապահանական ոչ առևտրային կազմակերպությունների մասնակցությամբ ստեղծել է Phoenix Island Protected Area Conservation Trust հիմնադրամը։
Արգելոցի կառավարումը և նրա պահպանման համար անհրաժեշտ միջոցառումներն արտացոլված են ընթացիկ կազմակերպչական փաստաթղթերում և ընդգրկված են վերջերս հաստատված զարգացման ծրագրում։ Նրանում այլ սկզբունքների հետ միասին որպես ապահովող միջոցառումներ ընդգրկված են գոտիավորման և տնտեսական գործունեության թույլտվությունների տրամադրման ծրագրեր։ Միևնույն ժամանակ, արգելոցի վարչակազմը քննադատվել է՝ պահպանվող տարածքում ձկնորսություն շատ թույլ տալու համար[5]։
Ֆենիքս կղզիները առանց փոփոխության պահպանված կորալյան կղզեխմբներից մեկն է, որը ներկայացնում է այն նույն էկոհամակարգը, ինչ հազար տարի առաջ։ Կորալային խութերի կենդանական աշխարհը ներառում է 514 ձկնատեսակներ, որոնցից մի քանի վերջերս են հայտնաբերվել։
Ութ կղզիներից հինգը ներկայումս BirdLife International կազմակերպության կողմից հայտարարվել են որպես կարևոր փետրավորների պոպուլյացիայի համար։ Կղզիներում բնադրում է ծովային թռչունների 19 տեսակ։ Շատ տեսակներ, ներառյալ Ավստրալիայի և Նոր Զելանդիայի մրրկահավերը, կղզիներն օգտագործում են գաղթման ժամանակ։ Կղզիների էնդեմիկ տեսակը սպիտակ թայֆուննիկն է[6]։