Ֆարամոնդ
From Wikipedia, the free encyclopedia
Ֆարամոնդ կամ Ֆարամոդ, Ֆարամոն, Ֆարամունդ, Մերովինգների առասպելական նախահայրը[1]։ Ըստ «Ֆրանկների պատմության գրքի» (Liber Historiae Francorum) նա եղել է Մարկոմիրի տղան և Քլոդիոնի հայրը[2]։ Այդ պատճառով նա երկար ժամանակ համարվել է Մերովինգների հարստության առաջին թագավորը։ Սակայն հետագայում նրա գոյությունն առասպելական է ճանաչվել։ Դա բացատրվում է նրանով, որ «Ֆրանկների պատմության գրքի» հեղինակը վերապատմել է Գրիգոր Տուրցիի առաջին վեց գրքերը՝ ավելացնելով 21 նոր փաստ, այդ թվում և` Ֆարամոնդի անունը։ Բայց նա չգիտեր 5-րդ դարի պատմություն, քանի որ օգտագործում միայն Գրիգոր Տուրցիի ժամանակագրությունը որպես աղբյուր[3]։ Այսպիսով կասկածելի է, որ նա կարող էր այս ժամանակագրից մեկուկես դար անց բացահայտել Մերովինգների դինաստիայի անհայտ նախնուն այն դեպքում, երբ Գրիգոր Տուրցիին դա չի հաջողվել։
Ֆարամոնդ | |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
---|---|
Դինաստիա | Մերովինգներ |
Հայր | Մարկոմիր |
Զավակներ | Chlodio? |
Սակայն Ֆարամոնդ (Faramond) անունով պատմական կերպարը գոյություն է ունեցել։ Նա ծնվել է մոտավորապես 550 թվականին, Փարիզից ոչ շատ հեռու և եղել է փարիզյան քահանա[3]։ Նաև նա եղել է եպիսկոպոս Ռագնեմոնդ (Ragnemond) Փարիզեցու եղբայրը (ով եպիսկոպոս է եղել 576-ից 591 թվականներին)։ Եպիսկոպոս Ռագնեմոնդը ցանկանում էր, որպեսզի նրա եղբայրը փոխարիներ նրան։ Սակայն 591 թվականին, եպիսկոպոսի մահից հետո, Ֆարամոնդը Եվսեվի անունով սիրիացի հարուստ մի վաճառականի թույլ է տալիս գրավել եպիսկոպոսական աթոռը։ Ֆարամոնդը մահացել է մոտավորապես 600-610 թվականներին[1]։