Օքսֆորդի անգլերեն բառարան
From Wikipedia, the free encyclopedia
Օքսֆորդի անգլերեն բառարան (անգլ.՝ Oxford English Dictionary, OED), Օքսֆորդի բառարան, Օքսֆորդի Մեծ բառարան, Օքսֆորդի համալսարանի հրատարակչության[1] անգլերենի հայտնի և խոշոր ակադեմիական բառարան։ 2005 թվականի հրատարակությունը պարունակում է մոտ 301 100 հոդվածներ (350 միլիոն տպագիր նշաններ)։ Օքսֆորդի անգլերեն բառարանում ներառված են անգլիական գրականության և հաղորդակցման բառեր, որոնք կիրառվում են 1150 թվականից սկսած։
Օքսֆորդի անգլերեն բառարան անգլ.՝ A New English Dictionary on Historical Principles (NED) | |
---|---|
Հեղինակ | John Simpson?, Edmund Weiner? և Ջեյմս Մարրի |
Տեսակ | online dictionary?, dictionary of the English language? և historical dictionary? |
Ժանր | dictionary of the English language? |
Թեմա | dictionary of the English language? |
Բնօրինակ լեզու | անգլերեն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Հրատարակման վայր | Օքսֆորդ |
Հրատարակիչ | Օքսֆորդի համալսարանի հրատարակչություն |
OCLC | 17648714 |
Կայք | oed.com(անգլ.) |
Բառարանը հայտնի է նաև խոսակցական, ոչ պաշտոնական «Մարրիի բառարան» (Murray’s) անվանմամբ (առաջին գլխավոր խմբագրի՝ Ջեյմս Մարրի ազգանվամբ)։ Այն ուսումնասիրում է անգլերենի պատմական զարգացումը, գիտնականների և ակադեմիական հետազոտողների տրամադրելով համապարփակ ռեսուրսներ, ինչպես նաև նկարագրում անգլերենի օգտագործումը աշխարհի տարբեր բնագավառներում[2][3]։
Բառարանի էլեկտրոնային առաջին տարբերակը պատրաստվել է 1988 թվականին։ Առցանց տարբերակը հասանելի է 2000 թվականից, իսկ 2014 թվականի ապրիլին այն ունեցել է, ավելի քան, երկու միլիոն այցելություն։ Բառարանի երրորդ հրատարակությունը, ամենայն հավանակությամբ, միայն էլեկտրոնային կլինի։ Օքսֆորդի համալսարանի հրատարակչության քարտուղար Նայջել Փորթվուդը քիչ հավանական է համարում, որ այն երբևէ կտպագրվի[4][5]։