Օստարա
From Wikipedia, the free encyclopedia
Օստարա, կամ Էօստարա (հին անգլերեն՝ Ēastre, հին վերին գերմ․՝ *Ôstara), համաձայն դիցաբանների, հին գերմանական աստվածություն, ենթադրաբար կապված գարնան գալստի և բնության արթնանալու հետ։ Էօստարայի (Օստարայի) անունը կոնցեպցիայի շրջանակներում բերել է ապրիլ ամիսը, ըստ հին անգլիական և հին գերմանական ավանդույթների (հին անգլերեն՝ Easter-mōnaþ, հին վերին գերմ․՝ Ōstar-mānod)։ Մի շարք հետազոտողներ նրան համարում են արևածագի համաեվրոպական աստվածուհի։
Օստարա | |
---|---|
Տեսակ | աստվածուհի |
Սեռ | իգական |
Երևի համընկնում է | Ավրորա, Էոս, Zorya?, Ushas? և Ֆրեյա |
Ēostre Վիքիպահեստում |
Այդ Աստվածուհու մասին առաջին ենթադրությունները արել է նորթումբրիական հոգևորական Բեդա Պատվարժանը (673—735)։ Այդ կերպ նա իր տեսանկյունից փորձում էր ներկայացնել Զատկի (անգլ.՝ Easter) անգլերեն անվանումը (և համապատասխան ամիսը), այդ տոնի անունը բավականին տարբերվում է եվրոպական այլ լեզուներում։
Գերմանիայում Զատկի անունը (գերմ.՝ Ostern) փոխվել է անգլոսաքսոնական քրիստոնյա առաքելականների կողմից, ինչպիսին է սուրբ Բինաֆացին[1]։
Միայն 1835 թվականին դիցաբան Յակոբ Գրիմը ենթադրել է առաջարկել է այդ անվանումների ազգակցականությունը, բայց լուծել է այդ խնդիրը ոչ թե ի օգուտ համատեղության, այլ առաջարկել է հնդեվրոպական արմատներով հին գերմանական հեթանոսական աստվածուհու անուն՝ ազգային ռոմատիկ դիցաբանական շրջանակներումը[1]։