Օսկարի 70-րդ մրցանակաբաշխություն
From Wikipedia, the free encyclopedia
Օսկարի 70-րդ մրցանակաբաշխություն, 1997 թվականին կինեմատոգրաֆիայի բնագավառի ներդրումների համար «Օսկար» կինոմրցանակի հանձնման 70-րդ հանդիսություն։ Տեղի է ունեցել 1998 թվականի մարտի 23-ին Shrine Auditorium-ում (Լոս Անջելես, Կալիֆոռնիա)։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Արագ փաստեր Ամսաթիվ, Անցկացման վայրը ...
«Օսկարի» 70-րդ մրցանակաբաշխությունը | ||||
---|---|---|---|---|
Ամսաթիվ | 1998 թ. մարտի 23 | |||
Անցկացման վայրը | Shrine Auditorium, Լոս Անջելես,ԱՄՆ | |||
Հեռուստալիք | ABC | |||
Հաղորդավարող(ներ) | Բիլ Կրիստալ | |||
|
Փակել
Անվանակարգերի թվով առաջատարը «Տիտանիկ» ֆիլմն էր (տասնչորս անվանակարգ, տասնմեկ «Օսկար»)։ «Լոս Անջելեսի գաղտնիքները» և «Խելացի Ուիլ Հանթինգ» ֆիլմերն առաջարկվել են ինը անվանակարգերում, բայց յուրաքանչյուրը հաղթել է միայն երկուսում։ «Ավելի լավ չի լինում» ֆիլմը ևս արժանացել է երկու «Օսկարի», թեև ներկայացված էր յոթ նոմինացիաներում։ Իսկ Սթիվեն Սփիլբերգի «Ամիսթադ» ֆիլմը ներկայացված էր չորս անվանակարգերում, սակայն ոչ մեկում հաջողություն չունեցավ։