Օռլանդո (Ֆլորիդա)
From Wikipedia, the free encyclopedia
Օռլանդո[2] (անգլ.՝ Orlando), Ֆլորիդայի՝ մեծությամբ չորրորդ և թերակղզու ամենամեծ ներքին քաղաքը։ Բնակչությունը 2 387 138 է (2016), ինչն այն դարձնում է ԱՄՆ-ում մեծությամբ 24-րդ քաղաքը, Միացյալ Նահանգների հարավային մասում վեցերորդ խոշորագույն մեգապոլիսը և Ֆլորիդա նահանգի երրորդ խոշորագույն մեգապոլիսը։ ԱՄՆ մարդահամարի Բյուրոյի գնահատմամբ՝ 2010 թվականին քաղաքում բնակվել է 238 300 մարդ, 2016 թվականի գնահատականով՝ 277 173 մարդ, ինչը քաղաքը դարձնում է 73-րդն ԱՄՆ քաղաքների ցանկում բնակչության թվաքանակով, Ֆլորիդայում մեծությամբ չորրորդ քաղաքը և նահանգի ամենախոշոր ներքին քաղաքը։ Քաղաքը Օռլանդո է ավանվել Օլանդո Ռիվասի պատվին, որը ԱՄՆ-ի բանակի զինվոր էր։
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Օռլանդո | |||||
անգլ.՝ City of Orlando | |||||
| |||||
Երկիր | ԱՄՆ | ||||
Հիմնադրված է | հուլիսի 31 (օգոստոսի 12), 1875 թ. | ||||
Մակերես | 308,41 կմ² | ||||
ԲԾՄ | 34 մետր | ||||
Բնակչություն | ▲307 573 մարդ (ապրիլի 1, 2020)[1] | ||||
Ժամային գոտի | UTC-5 | ||||
Հեռախոսային կոդ | 321 և 407 | ||||
Փոստային դասիչ | 32825 | ||||
Պաշտոնական կայք | cityoforlando.net(անգլ.) և visitorlando.com | ||||
| |||||
Օռլանդոն հայտնի է որպես թեմատիկ այգիների համաշխարհային մայրաքաղաք. 2014 թվականին քաղաքի տեսարժան վայրեր, այգիներ, կոնֆերանսներ և կոնվենցիաներ այցելել են ավելի քան 62 միլիոն այցելու[3]։ Միջազգային նշակակության օդանավակայան Օռլանդոն տասներեքերորդն է Միացյալ Նահանգներում և 29-րդը աշխարհում՝ ըստ զբաղվածության[4]։
ԱՄՆ-ում և նրա սահմաններից դուրս ամենահայտնի և ամենաշատ այցելուներն ունեցող տեսարժան վայրերը հիմք են ստեղծում զբոսաշրջության ոլորտի զարգացման համար. Դիսնեյ Ուորլդը, որը գտնվում է Օռլանդոից հարավ-արևմուտք 34կմ հեռավորության վրա՝ Լեյկ Բուենա Վիստայում, որը ունի 24 հազար հեկտար տարածք (բացման տարի՝ 1971), Յունիվերսալ Օռլանդո Ռեզորտը, որը բացվել է 1999 թվականին, Յունիվերսալ Ստուդիո Ֆլորիդան, SeaWorld, Gatorland և Wet 'N Wild: Բացառությամբ Walt Disney World-ի, մնացած բոլոր տեսարժան վայրերը տեղակայված են Ինտերնեյշնլ Դրայվ փողոցի մոտակայքում։ Քաղաքը համարվում է ԱՄՆ-ի ամենաակտիվ քաղաքներից մեկը՝ կոնֆերանսներ և կոնվեցիաներ անցկացնելու համար։
Քաղաքը երկար ժամանակ փոքր բնակավայր էր արևադարձային ճահճացած սելվայում, որտեղ վխտում էին մոծակներ և ալիգատորներ։ Սակայն, ինչպես և «արևոտ գոտու» մյուս խոշոր քաղաքները, Օռլանդոն արագորեն զարգացել է 1980-ական թվականներին և 21-րդ դարի առաջին տասնամյակում։ Օռլանդոյում է գտնվում Ֆլորիդայի կենտրոնական համալսարանը, որն ուսանողների թվով երկրորդն է ԱՄՆ-ում։ Օռլանդոն չորրորդ տեղն է զբաղեցնում բնակության համար առավել գրավիչ ամերիկյան քաղաքների ցուցակում[5]։
Ռասայական առումով քաղաքը նույնպես ենթարկվել է զգալի փոփոխությունների։ 2000 թվականին բնակչության 50,8 տոկոսը սպիտակամորթներ էին, 17,5 տոկոսը՝ լատինաամերիկացիներ, 26,9 տոկոսը ՝ աֆրոամերիկացիներ, 2,7 տոկոսը՝ ասիացիներ[6]։