Օպերա
From Wikipedia, the free encyclopedia
Օպերա (իտալ.՝ opera — աշխատանք, երկ, ստեղծագործություն), երաժշտադրամատիկ ստեղծագործության տեսակ՝ հիմնված խոսքի, բեմական շարժման և երաժշտության սինթեզի վրա։ Ի տարբերություն դրամատիկական թատրոնի, որտեղ երաժշտությունն իրականացնում է օժանդակ գործառույթ, օպերայում այն հանդիսանում է գործողության հիմնական կրողը[1]։ Օպերայի գրական հիմքը լիբրետոն է, ինքնօրինակ կամ հիմնված գրական ստեղծագործության վրա[2][3]։ «Օպերա» պայմանական տերմինն ի հայտ է եկել ավելի ուշ, քան այն նշանակող ստեղծագործության տեսակը։ Առաջին անգամ այդ նշանակությամբ կիրառվել է 1639 թվականին, իսկ համընդհանուր կիրառման մեջ մտել է միայն 18-րդ և 19-րդ դարերի սահմանագծին[3]։