Օմ (մանտրա)
From Wikipedia, the free encyclopedia
Օմ (սանսկրիտ՝ ॐ) կամ Աում, հինդուական և վեդայական ավանդույթներում սուրբ ձայն, սկզբնական մանտրա, «ուժի խոսք»[1][2][3]։ Հաճախ մեկնաբանվում է որպես Բրահմայի, Վիշնուի և Շիվայի աստվածային տրիմուրտիի խորհրդանիշ։ Օգտագործվում է յոգայի պրակտիկայի և մեդիտացիայի տեխնիկայի մեջ[1][4][5]։
Համաձայն վեդայական ժառանգության՝ ենթադրվում է, որ «Օմ» ձայնը դեռևս չբացահայտված Բրահմանի (Բացարձակ) առաջին դրսևորումն է եղել, որը սկզբնավորել է ընկալվող Տիեզերքը, որը առաջացել է այս ձայնի թրթռումից[1][6]։