Օմար ալ-Բաշիր
From Wikipedia, the free encyclopedia
Օմար Հասան Ահմեդ ալ-Բաշիր (արաբ․՝ عمر حسن أحمد البشير; հունվարի 1, 1944(1944-01-01)[1], Hosh Bannaga, River Nile, Anglo-Egyptian occupation of Sudan), սուդանցի պետական և զինվորական գործիչ, 1989 թվականից Սուդանի անփոխարինելի ղեկավար, 1993 թվականից Սուդանի գործող նախագահ[2], 1996 թվականից Սուդանի Ազգային կոնգրես կուսակցության ղեկավար։ 2017 թվականի Զիմբաբվեի զինվորական հեղաշրջումից և Ռոբերտ Մուգաբեին տապալելուց հետո Աֆրիկայի ամենաերկար ղեկավարող պետական առաջնորդն է։ 1989 թվականին Սուդանում տեղի ունեցած պետական հեղաշրջման արդյունքում իշխանության գալով՝ նա ղեկավարել է :en:Revolutionary Command Council for National Salvation| ազգային փրկության հեղափոխության հրամանատարական խորհուրդը, որից հետո դարձել է երկրի նախագահ։ Նրա ղեկավարման տարիներին Հարավային Սուդանում շարունակվել է Քաղաքացիական երկրորդ պատերազմը, որն ավարտվել է խաղաղ համաձայնագրի կնքումով, ինչի արդյունքում Հարավային Սուդանն անկախություն է ձեռք բերել։ Այդ ընթացքում տեղի են ունեցել Դարֆուրի արյունալի դեպքերը, որի արդյունքում մահացել են 200-300 հազար մարդ, իսկ շուրջ 2,7 միլիոն մարդ դարձել են ներքին գաղթականներ[3]։ Զուգահեռ 2011-2015 թվականներին կոնֆլիկտ է առաջացել Հարավային Կորդովանի անջատողականների հետ։ Ալ-Բաշիրի օրոք Սուդանի պետական ապարատն իսլամացվել է, ինչը քննադատության է ենթարկվել միջազգային հանրության կողմից (մինչև անգամ Սուդանը բնորոշվել է որպես « Վտարված երկիր»)։ Միևնույն ժամանակ նավթի արտահանման և վաճառքի շնորհիվ հնարավոր է եղել տնտեսության մեջ որոշակի հաջողություններ արձանագրել, լավ հարաբերություններ են ձևավորվել Չինաստանի, Ռուսաստանի[2][4] և այլ պետությունների հետ։ 2008 թվականի հուլիսի 21-ին Միջազգային քրեական դատարանը ալ-Բաշիրին ձերբակալման սանկցիա է տվել՝ Դարֆուրի ցեղասպանության մեղադրանքով, որտեղ էթնիկ զտումներ են կատարվել։ Այսպիսով ալ-Բաշիրը պետության առաջին գործող նախագահն է դարձել, որի դեմ արդարադատության միջազգային մարմինների կողմից մեղադրանք է առաջադրվել։ Միջազգային քրեական դատարանի այդ որոշումն Արաբական պետությունների լիգայի, Աֆրիկյան միության, Չմիավորման շարժման կողմից քննադատության է ենթարկվել, որոնք հրաժարվել են այն կատարելուց[5][6][7]։ 2015 թվականի ապրիլին Սուդանի համընդհանուր ընտրությունների ժամանակ վերընտրվել է հերթական նախագահական ժամկետով՝ ընտրողների ձայների 94,05 % պաշտոնական արդյունքով։ 2016 թվականին հայտնել է, որ 2020 թվականի նախագահական ընտրություններին չի պատրաստվում առաջադրվել[8]։ Սակայն 2018 թվականին իշխող Սուդանի Ազգային կոնգրեսն իր աջակցությունն է հայտնել ալ-Բաշիրին՝ կայանալիք ընտրություններին[9]։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Օմար ալ-Բաշիր | |
Կուսակցություն՝ | National Congress Party? |
---|---|
Կրթություն՝ | Sudanese Military College? և Եգիպտական ռազմական ակադեմիա |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | հունվարի 1, 1944(1944-01-01)[1] (80 տարեկան) |
Ծննդավայր | Hosh Bannaga, River Nile, Anglo-Egyptian occupation of Sudan |
Քաղաքացիություն | Սուդան |
Կայք՝ | albashir.sd |
Պարգևներ | |