Օլեգ Սենցով
ուկրաինացի կինոռեժիսոր, սցենարիստ, գրող / From Wikipedia, the free encyclopedia
Օլեգ Գենադիևիչ Սենցով (ուկրաիներեն՝ Олег Геннадiйович Сенцов, հուլիսի 13, 1976(1976-07-13)[1], Սիմֆերոպոլ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի կինոռեժիսոր, սցենարիստ, գրող[2]։ Հայտնի է 2011 թվականին նկարահանված «Գամեր» ֆիլմով։
Օլեգ Սենցով | |
---|---|
Ծննդյան թիվ՝ | հուլիսի 13, 1976(1976-07-13)[1] (47 տարեկան) |
Ծննդավայր՝ | Սիմֆերոպոլ, Ղրիմի մարզ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն՝ | Ուկրաինա |
Մասնագիտություն՝ | կինոռեժիսոր, սցենարիստ, կինոպրոդյուսեր, ռեժիսոր, գրող և կինոսցենարիստ |
Պարգևներ՝ | |
IMDb։ | ID 4883553 |
2014 թվականի գարնանը Ղրիմի Ռուսաստանի Դաշնությանը բռնակցումից հետո Ռուսաստանի իրավապահ մարմինները նրան ձերբակալել են Ղրիմում ահաբեկչության կասկածանքով։ 2015 թվականի օգոստոսին Օլեգ Սենցովը դատապարտվել է 20 տարվա ազատազրկման[3]։ Մեղադրանքը նկարագրվում է որպես կեղծ և չափազանցված։
2018 թվականի մայիսի 14-ին Օլեգ Սենցովը սկսել է հացադուլ` բողոքելով Ռուսաստանում 65 քաղբանտարկյալների ազատազրկման դեմ և պահանջել ազատ արձակել նրանց[4][5]։ 2019 թվականի սեպտեմբերի 7-ին նրան այլ ուկրաինացիների հետ փոխանակել են Ուկրաինայում դատապարտված ռուսաստանցիների հետ[6]։