Քրիստոնյաներ
From Wikipedia, the free encyclopedia
Քրիստոնյաներ, մարդիկ, ովքեր դավանում են քրիստոնեությունը՝ Աբրահամյան մոնոտեիստական կրոնը, որը հիմնված է Հիսուս Քրիստոսի կյանքի և վարդապետության վրա։ «Քրիստոս» և «քրիստոնյա» բառերն առաջացել են կոյնե հունարեն «Χριστός» բառից, որը հին հրեերեն «מָשִׁיחַ» (մեսիա) բառի թարգմանությունն է[6]։
Հրաշալի ձկնորսությունից հետո Քրիստոսը կոչ է անում իր աշակերտներին դառնալ «մարդկանց ձկնորսներ» (Մատթեոս 4:19), Ռաֆայել։ | |
Հետևորդներ | |
---|---|
2.4 միլիարդ ամբողջ աշխարհում (2015)[1][2] | |
Հիմնադիր | |
Հիսուս | |
Հետևորդների զգալի թվով տարածաշրջաններ | |
ԱՄՆ | 246,790,000[2] |
Բրազիլիա | 175,770,000[2] |
Մեքսիկա | 107,780,000[2] |
Ռուսաստան | 105,220,000[2] |
Ֆիլիպիններ | 86,790,000[2] |
Նիգերիա | 80,510,000[2] |
Չինաստան | 67,070,000[2] |
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն | 63,150,000[2] |
Գերմանիա | 58,240,000[2] |
Եթովպիա | 52,580,000[2] |
Կրոններ | |
Քրիստոնեություն
| |
Սուրբ Գրքեր | |
Աստվածաշունչ | |
Լեզուներ | |
|
Թեև գոյություն ունեն քրիստոնեության տարբեր մեկնաբանություններ, որոնք երբեմն հակասում են միմյանց[7][8], դրանք բոլորը միասնական են այն բանում, որ Հիսուսը յուրահատուկ նշանակություն ունի[7]։
«Քրիստոնյա» տերմինը, որն օգտագործվում է որպես ածական, նկարագրում է այն ամենն, ինչ կապված է քրիստոնեության կամ քրիստոնեական եկեղեցիների հետ, կամ օգտագործվում է «այն ամենն, ինչ ազնիվ, լավ և Քրիստոսի նման է» առասպելական իմաստով[9]։ Այն չի արտահայտում «Քրիստոսից առաջացած» կամ «Քրիստոսի հետ կապված կամ նրան վերաբերվող» նշանակությունը։
Համաձայն 2011 թվականի Փյու հետազոտական կենտրոնի (անգլ.՝ Pew Research Center) հարցմանը, 2010 թվականի դրությամբ ամբողջ աշխարհում ապրում էր ավելի քան 2.2 միլիարդ քրիստոնյա այն ժամանակ, երբ 1910 թվականին այդ թիվը կազմում էր մոտ 600 միլիոն։ Այսօր բոլոր քրիստոնյաների մոտ 37%-ն ապրում է Ամերիկայում, մոտ 26%-ը՝ Եվրոպայում, 24%-ը՝ Ենթասահարայում, մոտ 13%-ը՝ Ասիայում և խաղաղօվկիանոսյան շրջանում և 1%-ը՝ Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում։ Քրիստոնյաները կազմում են բնակչության մեծամասնությունը 158 երկրներում և տարածքներում։ 280 միլիոն քրիստոնյաներ ապրում են որպես փոքրամասնություն։
Ամբողջ աշխարհում բոլոր քրիստոնյաների մոտ կեսը կաթոլիկներ են, իսկ ավելի քան մեկ երրորդը՝ բողոքականներ (37%)։ Ուղղափառ համայնքները կազմում են աշխարհի բոլոր քրիստոնյաների 12%-ը։ Մնացած մարդիկ մտնում են այլ քրիստոնեական խմբերի կազմերի մեջ։ Սպասվում է, որ 2050 թվականին քրիստոնյա բնակչությունը կգերազանցի 3 միլիարդը։ Փյու հետազոտական կենտրոնի 2012 թվականի հարցման համաձայն՝ քրիստոնեությունը 2050 թվականին կմնա աշխարհի խոշորագույն կրոնը, եթե ներկայիս միտումները պահպանվեն։ Քրիստոնյաներն աշխարհի ամենահետապնդվող կրոնական խումբն են, հատկապես Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Արևելյան Ասիայում և Հարավային Ասիայում[10][11][12]։