Քիթ (մարդ)
From Wikipedia, the free encyclopedia
Քիթ, մարդու դեմքի առավել ցայտուն հատված։ Քիթը շնչառական համակարգի առաջին օրգանն է։ Այն նաև հոտառական համակարգի հիմնական օրգանն է։ Քթի ձևը որոշվում է քթոսկրերով և քթի աճառներով, ներառյալ քթի միջնապատը, որը բաժանում է քթի խոռոչը երկու մասի։
Քիթ | |
---|---|
Կնոջ քիթ | |
Քթի ներքին մասի հատվածքը, որը ցույց է տալիս հոտառությանը մասնակցող մասերը | |
Տեսակ | անատոմիական կառուցվածքների դաս |
Ենթադաս | Քիթ և subdivision of face?[1] |
Մասն է | human face? և մարդու գլխի |
Կազմված է | քթի միջնապատ |
Զարկերակ | sphenopalatine artery? |
Երակ | facial vein? |
Տաքսոն | H. sapiens? |
Foundational Model of Anatomy | 46472 |
Terminologia Anatomica 98 | A06.1.01.001 և A01.1.00.009 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[2] և The Domestic Encyclopædia; Or, A Dictionary Of Facts, And Useful Knowledge? |
Human noses Վիքիպահեստում |
Քիթը կատարում է կարևոր շնչառական գործառույթ։ Քթի լորձաթաղանթը, որը պատում է քթի խոռոչը և հարքթային խոռոչները, ապահովում է ներշնչվող օդի անհրաժեշտ օդափոխումը՝ տաքացնելով և խոնավացնելով այն։ Քթի խոռոչները նույնպես կարևոր դեր են խաղում այս գործընթացում։ Օդի ֆիլտրումը կանխում է օդի խոշոր մասնիկների մուտքը դեպի թոքեր։ Փռշտոցը օդի անցանկալի, լորձաթաղանթը գրգռող մասնիկները քթի խոռոչից արագորեն հեռացնելու ռեֆլեքսն է։ Փռշտոցը կարող է հանգեցնել վարակների փոխանցման, քանի որ դրա արդյունքում առաջանում են աերոզոլներ, որոնց կաթիլները կարող են պարունակել պաթոգեն միկրոօրգանիզմներ։
Քթի մյուս կարևոր գործառույթը հոտառությունն է։ Քթի խոռոչի միջին և վերին հարկում գտնվող հոտառական էպիթելի տարածքը պարունակում է այս գործառույթի համար պատասխանատու մասնագիտացված հոտառական բջիջներ։
Քիթը մասնակցում է խոսքի գործառույթին նույնպես։ Քթային ձայնավորներն ու բաղաձայններն առաջանում են քթի ռնգայնության ձևավորման գործընթացում։ Հարքթային խոռոչները գործում են որպես ձայնային խորշեր, որոնք փոփոխում և ուժեղացնում են ձայնային հնչյունների ինտենսիվությունը։
Գոյություն ունեն քթի մի քանի պլաստիկ վիրահատություններ (ռինոպլաստիկա), որոնք կատարվում են տարբեր կառուցվածքային արատներ շտկելու կամ քթի ձևը փոխելու համար։ Արատները կարող են լինել բնածին կամ առաջանալ քթի հիվանդությունների կամ վնասվածքների արդյունքում։ Ռինոպլաստիկան ռեկոնստրուկտիվ (վերականգնողական) և կոսմետիկ վիրաբուժության տեսակ է։