Քիթկոկորդականջաբանություն
From Wikipedia, the free encyclopedia
Քիթ-կոկորդ-ականջաբանություն (հուն․՝ /oʊtoʊˌraɪnoʊˌlærɪnˈɡɒlədʒi/), վիրաբուժական խորացված մասնագիտացում է բժշկության մեջ, որը զբաղվում է գլխի և պարանոցի հիվանդությունների վիրաբուժական և դեղորայքային բուժմամբ։ Բժիշկներն, ովքեր մասնագիտանում են այս ոլորտում, կոչվում են օտորինոլարինգոլոգներ, օտոլարինգոլոգներ, գլխի և պարանոցի վիրաբույժներ, ԼՕՌ (ՔԿԱ) վիրաբույժներ կամ ընդհանուր թերապևտներ։ Բուժառուները ՔԿԱ մասնագետին դիմում են քթի, կոկորդի, ականջի, գանգի հիմի, գլխի և պարանոցի հիվանդությունների բուժման համար։ Դրանք սովորաբար ներառում են ֆունկցիոնալ այն հիվանդությունները, որոնք ազդում են զգայարանների և այնպիսի գործողությունների վրա, ինչպիսիք են ուտելը, խմելը, խոսելը, շնչելը, կլման ակտը և լսելը։ Բացի այդ, ԼՕՌ վիրաբուժությունը ներառում է քաղցկեղի և բարորակ ուռուցքների վիրաբուժական բուժումը, գլխի ու պարանոցի վերակառուցողական, և դեմքի ու պարանոցի պլաստիկ վիրաբուժությունը։
Քիթկոկորդականջաբանություն | |
---|---|
Տեսակ | բժշկական մասնագիտություն և գիտական բնագավառ |
Ենթադաս | clinical sciences? |
MeSH | H02.403.810.526 |
Otorhinolaryngology Վիքիպահեստում |