Քթի կոտրվածք
From Wikipedia, the free encyclopedia
Քթի կոտրվածք, մարդու քթի մեկ կամ մի քանի ոսկրերի վնասումը[2]։ Ախտանիշները կարող են ընդգրկել՝ քթային արյունահոսություն, այտուցներ քթի շրջանում, հեմատոմաներ, կապտուկներ և քթով շնչառության անհնարինություն[2]։ Դրանք կարող են բարդանալ դեմքի այլ ոսկրերի կոտրվածքներով և քթի միջնապատի հեմատոմայով[1][2]։
Քթի կոտրվածք | |
---|---|
Պարզ ռենտգեն նկար, որտեղ երևում է քթի կոտրվածք | |
Պատճառ | Հարված, սպորտի ընթացքում ստացված վնասվածք, Վայր ընկնում պատահար, Ավտովթարներ[1] |
Հիվանդության ախտանշաններ | Քթային արյունահոսություն, այտուց, հեմատոմա, կապտուկներ[1][2] |
Վնասում է | Քիթը կազմող ոսկրերը |
Բուժաքննություն | Ռենտգեն հետազոտություն[1] |
Բժշկական մասնագիտություն | անհետաձգելի բժշկություն |
ՀՄԴ-9 | 802.0 |
ՀՄԴ-10 | S02.2 |
Ախտորոշում | Հիմնվում է ելնելով ախտանիշներից, հիմնականում ռենտգեն ախտորոշմամբ |
Բուժում | սառը թրջոց, հնարավորինս հետվնասվածքային այտուցների նվազեցում[1] |
Բարդություններ | Միջնպատի հեմատոմա, այլ դիմային կոտրվածքներ, մենինգիտ |
Fractures of human nose Վիքիպահեստում |
Քթի կոտրվածքի ամենատարածված պատճառը բռնությունն է, սպորտային վնասվածքը, անկումը և ճանապարհատրանսպորտային պատահարները[3]։ Ախտորոշումը սովորաբար հիմնված է աշխտանշանների և աշխատնիշների հիման վրա, բայց կարող է լրացուցիչ հաստատվել ռենտգենագրությամբ[3]։
Բուժումը սովորաբար ցավազրկողներով է և սառը թրջոցներով[3]։ Կոտրվածքը սովորաբար շտվում է այտուցի իջնելուց հետո[3]։ Կոտրվածքի տեսակից կախված՝ շտկումը կարող է լինել բաց կամ փակ[4]։ Շտկման արդյունքը սովորաբար դրական է լինում[5]։ Քթի կոտրվածքները հաճախ են հանդիպում և կազմում են դեմքի կոտրվածքների շուրջ 40%-ը[3][6]։