Քըրք Քըրքորյան
հայ օդաչու, ֆինանսիստ, ձեռնարկատեր / From Wikipedia, the free encyclopedia
Քըրք Քըրքորյան (Գրիգոր Ահարոնի Գրիգորյան, հունիսի 6, 1917(1917-06-06)[1], Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - հունիսի 15, 2015(2015-06-15)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ, անգլ.՝ Kirk Kerkorian, հայերեն՝ Քըրք Քըրքորյան, հայերեն՝ Գրիգոր Գրիգորյան), ամերիկահայ գործարար, միլիարդատեր, բարերար, «Թրեյսինդա Քորփորեյշնի» գործադիր տնօրեն։
Քըրք Քըրքորյան Kirk Kerkorian | |
---|---|
Ծնվել է | հունիսի 6, 1917(1917-06-06)[1] |
Ծննդավայր | Ֆրեզնո, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Մահացել է | հունիսի 15, 2015(2015-06-15)[1] (98 տարեկան) |
Մահվան վայր | Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Գերեզման | Ինգլվուդ Պարկ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ազգություն | հայ |
Կարողություն | 4,0 միլիարդ ԱՄՆ դոլար (հունիսի, 2015)[2] |
Մասնագիտություն | օդաչու, ձեռնարկատեր, ֆինանսիստ, բռնցքամարտիկ, կինոպրոդյուսեր և գործարար |
Աշխատանք | Գործարար, «Tracinda Corporation»-ի գործադիր տնօրեն |
Աշխատավայր | Մետրո Գոլդվին Մայեր և Tracinda Corporation? |
Ամուսին | Հիլդա Շմիդտ (1942–1951) Ժան Մարիի Հարբոր-Հարդի (1954–1984) Լիզա Բոնդեր (1999) |
Պարգևներ և մրցանակներ | Ազգային հերոս (2004) |
Երեխաներ | Թրեյսի Լինդա |
Kirk Kerkorian Վիքիպահեստում |
Սերում է 1890 թվականին Խարբերդից Ֆրեզնո գաղթած Գասպար Գրիգորյանի որդու՝ Ահարոն Գրիգորյան-Քըրքորյանի ընտանիքից։ Համաձայն ամերիկյան հեղինակավոր «Ֆորբս» ընկերության` 2007 թվականին նրա կարողությունը հասնում էր 15 միլիարդ ամերիկյան դոլարի, բացի այդ նա համարվում է Լաս Վեգաս քաղաքի հիմնական բիզնես ֆիգուրներից մեկը և այդ մեգահանգստավայրի հայրը։ Լաս Վեգասի քաղաքի հյուրանոցների և խաղատների 40 %–ը պատկանում էր Քըրք Քըրքորյանին։ Քըրքորյանը «Tracinda Corporation» հոլդինգային ընկերության նախագահն ու տերն էր, որի կենտրոնը գտնվում էր Բևերլի Հիլզ քաղաքում, Կալիֆոռնիա նահանգ։ Նա Բևերլի Հիլզ հարուստ քաղաքի ամենահարուստ քաղաքացիներից մեկն էր։
Ըստ «Ֆորբս» հանդեսի տեղեկությունների՝ Քըրքորյանի համընդհանուր նյութական կարողությունը 2007 թվականին գնահատվում էր 18 մլրդ դոլար, դրանով իսկ նրան ապահովելով աշխարհի մեծահարուստների շարքում 7-րդ տեղն ըստ Forbes–ի ցուցակի[3]։, 2010 թվականին այն ցած էր իջել՝ կազմելով 3,1 մլրդ դոլար (307-րդ տեղը Forbes–ի միլիարդատերերի ցուցակում)[4], 2012 թվականին բարձրացել էր 3,3 մլրդ դոլարի, իսկ 2015 թվականին՝ շուրջ 4,2 մլրդ դոլարի։
2004 թվականին «Հայրենիքին մատուցած բացառիկ ծառայությունների համար» արժանացելել է Հայաստանի Հանրապետության բարձրագույն կոչմանը` Հայաստանի ազգային հերոս, շնորհվելով «Հայրենիք» շքանշանը[5]։.