Քեռի Թոմի խրճիթը
From Wikipedia, the free encyclopedia
Քեռի Թոմի խրճիթը (անգլ.՝ Uncle Tom's Cabin), Հարիեթ Բիչըր Սթոուի 1852 թվականին գրված վեպը, որն ուղղված է Ամերիկայում ստրկության դեմ։ Վեպը հասարակական մեծ ռեզոնանս է առաջացրել. ըստ որոշ գնահատականների, այն այնքան է սրել տեղական հակամարտություններից մեկը, որ այն վեր է ածվել Ամերիկայի քաղաքացիական պատերազմի[1]։
Արագ փաստեր Քեռի Թոմի խրճիթը անգլ.՝ Uncle Tom's Cabin; or, Life Among the Lowly, Տեսակ ...
Քեռի Թոմի խրճիթը անգլ.՝ Uncle Tom's Cabin; or, Life Among the Lowly | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | պատմվածք |
Ձև | վեպ |
Հեղինակ | Հարիեթ Բիչըր Սթոու |
Երկիր | ԱՄՆ |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | 1852 |
Նկարազարդող | Hammatt Billings? |
Հրատարակչություն | The National Era? |
Հրատարակվել է | մարտի 20, 1852 |
Հաջորդ | Քեռի Թոմասի խրճիթի բանալին |
Թվային տարբերակ | standardebooks.org/ebooks/harriet-beecher-stowe/uncle-toms-cabin |
Uncle Tom's Cabin |
Փակել
«Քեռի Թոմի խրճիթը» դարձել է 19-րդ դարի ամենաշատ վաճառված վեպը և հարյուրամյակի երկրորդ ամենաշատ վաճառված գիրքը Աստվածաշնչից հետո[2][3]։
Հրատարակման առաջին տարում 300000 օրինակ վաճառվել է ԱՄՆ-ում, մեկ միլիոն օրինակ` Մեծ Բրիտանիայում[4]։ 1855 թվականին, հրատարակումից երեք տարի անց, այն կոչվել է «մեր օրերի ամենահայտնի վեպը»[5]։