Քամիլա Պարկեր
From Wikipedia, the free encyclopedia
Քամիլա, թագուհի կոնսորտ (ծնյալ՝ Կամիլլա Ռոզմարի Շենդ, հուլիսի 17, 1947(1947-07-17)[1][2][3][…], Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), Բրիտանական թագավորական ընտանիքի անդամ։ Նա Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի երկրորդ կինն է։ 2022 թվականի սեպտեմբերի 8-ից հանդիսանում է Մեծ Բրիտանիայի թագուհի կոնսորտ։
Քամիլա Պարկեր | |
---|---|
Ծնվել է՝ | հուլիսի 17, 1947(1947-07-17)[1][2][3][…] (76 տարեկան) |
Ծննդավայր | Լամբեթ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն[4] |
Տոհմ | Վինձորների դինաստիա |
ակտիվիստ, բարեգործ, ազնվական և քարտուղար | |
Շրջանավարտ | Queen's Gate School? և University of London Institute in Paris? |
Հայր | Bruce Shand?[3][5] |
Մայր | Rosalind Cubitt?[3][5] |
Երեխաներ | Tom Parker Bowles?[5] և Laura Lopes?[5] |
Հավատք | Անգլիկան եկեղեցի |
Պարգևներ |
Նա Բրյուս Շենդի և նրա կնոջ՝ Ռոզալինդ Քյուբիթի ավագ դուստրն էր։ Մեծացել է Արևելյան Սասիքսում և Հարավային Կենսինգտոնում և ուսում է ստացել Անգլիայում, Շվեյցարիայում և Ֆրանսիայում։ 1973 թվականին, Քամիլան ամուսնացավ բրիտանական բանակի սպա՝ Էնդրյու Պարկեր Բոուլզի հետ։ Նրանք ունեցան երկու երեխա, իսկ 1995 թվականին ամուսնալուծվեցին։ Նախքան ամուսնանալը և ամուսնանալուց հետո, նա ընկերական հարաբերություններ ուներ Ուելսի արքայազն (այժմ Չարլզ III)ի հետ։ Նրանց հարաբերությունները քննարկման մեծ առիթ դարձան։ 2005 թվականին, նրանց հարաբերությունները պաշտոնապես ամրապնդվեցին Վինձորում`քաղաքացիական ամուսնությամբ։ Քամիլան ընդունեց իր պարտականությունները, որպես Կոռնուոլի հերցոգուհի։ Քամիլան մի շարք բարեգործական ընկերությունների նախագահն է։2022 թվականի սեպտեմբերի 8-ից,Եղիսաբեթ II մահվանից հետո հանդիսանում է Մեծ Բրիտանիայի թագուհի կոնսորտ։
1994 թվականից սկսած զբաղվում էր օստիոպորոզի հետազոտություններով, որի համար արժանացել է մեծ հոնորարների և մրցանակների։ Նա մեծ գործունեություն է ծավալել նաև բռնաբարությունների, սեռական ոտնձգությունների և աղքատության դեմ պայքարում[11][12]։