Քաղաքացիական ազատություններ
From Wikipedia, the free encyclopedia
Քաղաքացիական ազատություններ, երաշխիքներ և ազատություններ, որոնք կառավարությունները պարտավորվում են չսահմանափակել ո՛չ սահմանադրությամբ, ո՛չ օրենսդրությամբ և ո՛չ էլ դատական մեկնաբանություններով՝ առանց իրավական համապատասխան երաշխիքների։ Թեև տերմինի կիրառման շրջանակը տարբեր երկրներում տարբեր է, քաղաքացիական ազատությունները կարող են ներառել մտքի ազատությունը, մամուլի ազատությունը, կրոնի ազատությունը, ազատ կամարտահայտումը, հավաքների ազատությունը, անվտանգության և ազատության իրավունքը, խոսքի ազատությունը և գաղտնիության իրավունքը, օրենքի առաջ իրավահավասարությունը և պատշաճ իրավական ընթացակարգի իրավունքը, դատական պաշտպանության իրավունքը և կյանքի իրավունքը։ Քաղաքացիական ազատությունների թվում են նաև սեփականության իրավունքը, ինքնապաշտպանության իրավունքը և ֆիզիկական անձեռնմխելիության իրավունքը։ Քաղաքացիական ազատությունների և ազատության այլ տեսակների տարբերության համատեքստում կա տարբերակում պոզիտիվ ազատության/պոզիտիվ իրավունքների և նեգատիվ ազատության/նեգատիվ իրավունքների միջև։