Քաղաքական ճգնաժամ Վենեսուելայում (2019)
From Wikipedia, the free encyclopedia
2019 թվականի հունվարին Վենեսուելայում շարունակվող քաղաքական ճգնաժամն ավելի սուր ընթացք ստացավ. հանրապետությունում պետական հեղաշրջման փորձի արդյունքում երկիշխանություն ծագեց։ Վենեսուելայի Ազգային ասամբլեայի խոսնակ Խուան Գուայդոն ինքն իրեն իրավազորեց նախագահի լիազորություններով։ Նրան աջակցեցին ԱՄՆ-ն և Արևմուտքի պետությունների մեծամասնությունը։ Ինքը՝ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարեց, որ ինքը կշարունակի պաշտոնավարել՝ մինչև օրենքով սահմանված ժամկետի ավարտը, այսինքն՝ 2025 թվականը։ Մադուրոյին աջակցություն հայտնեցին Ռուսաստանի, Կուբայի, Բոլիվիայի, Նիկարագուայի, Սալվադորի և Իրանի իշխանությունները։
Քաղաքական ճգնաժամ Վենեսուելայում (2019) | |||
---|---|---|---|
Մաս Ցույցեր Վենեսուելայում | |||
Ամսաթիվ | 2019 թվականի հունվարի 10-ից | ||
Վայր | Վենեսուելա | ||
Պատճառ |
| ||
Մեթոդ | Ցույց, կամպանիայի աջակցում, օտարերկրյա դիվանագիական ճնշում ու սանկցիաներ | ||
Կարգավիճակ |
| ||
Հակամարտող կողմեր | |||
Կորուստներ | |||
Զոհեր | 43[1] | ||
Վիրավորներ | 228+[2] | ||
Ձերբակալվածներ | 956[1] (ներառյալ 77 երեխա)[3] |
Գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն տեղի ունեցող իրադարձությունները բնորոշեց որպես պետական հեղաշրջման փորձ, որի հետևում կանգնած են ամերիկյան իշխանությունները, հայտարարեց ԱՄՆ-ի հետ դիվանագիտական կապերի խզման մասին և ԱՄՆ-ի՝ Վենեսուելայում գործող բոլոր դեսպանատների և հյուպատոսությունների փակման մասին։