Փոքր Ֆատրա
From Wikipedia, the free encyclopedia
Փոքր Ֆատրա (լեհ.՝ Mała Fatra, հունգ.՝ Kis-Fátra), լեռնաշղթա Արևմտյան Կարպատներում՝ Կենտրոնական Սլովակիայի հյուսիս-արևմուտքում։ Որպես երկրաբանա-ձևաբանական (գեոմորֆոլոգիական) համակարգ՝ մաս է կազմում Ֆատրա-Տատրա տարածաշրջանի[1][2][3]։ Ստրեչնո գյուղի մերձակայքում Վահ գետը նրան բաժանում է երկու՝ Լուչանսկա Մալա Ֆատրա և Կրիվանսկա Մալա Ֆատրա հատվածների։ Ինչպես Կրիվանսկա հատվածի, այնպես էլ ամբողջ լեռնաշղթայի բարձրագույն կետը Վելկի Կրիվան սարն է, որը ծովի մակերևույթից բարձր է 1709 մետր։ Մյուս՝ Լուչանսկա հատվածի ամենաբարձր կետը Վելկա Լուկա սարն է (1476 մ)։ Լեռնաշղթայի միջուկը կազմված է գրանիտային ապարներից, սակայն առավել տարածված են ծալքային ապարները՝ դոլոմիտներն ու կրաքարը։
Արագ փաստեր Փոքր Ֆատրա, Տեսակ ...
Փոքր Ֆատրա | |
---|---|
Տեսակ | լեռնաշղթա և mesoregion? |
Երկիր | Սլովակիա |
Վարչատարածքային միավոր | Ժիլինայի շրջան և Տենչինի երկրամաս |
Լեռնաշղթա | Fatra-Tatra Area? |
Բարձրությունը ծովի մակարդակից | 1709 մետր |
Բարձրագույն գագաթ | Veľký Kriváň? |
Փակել