Փոխանցումների տուփ
From Wikipedia, the free encyclopedia
Փոխանցումների տուփ, փոխանցման հարաբերության աստիճանական փոփոխության մեխանիզմ։ Բաղկացած է փոխարկվող ատամնավոր փոխանցումներից, որոնք տեղավորված են առանձին իրանի (տուփի) կամ մյուս մեխանիզմների հետ ընդհանուր իրանի մեջ[1] ։ Տանող լիսեռի պտտման հաստատուն հաճախականության դեպքում տարվող լիսեռի պտտման հաճախականության փոփոխման համար նախատեսված փոխանցումների տուփ կոչվում է նաև արագությունների տուփ (օրինակ, մետաղահատ հաստոցների կտրման գլխավոր շարժման հաղորդակում)։ Մետաղահատ հաստոցներում մատուցման փոփոխման համար նախատեսված փոխանցումների տուփ կոչվում է մատուցումների տուփ։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Փոխանցումների տուփերը լայնորեն կիրառվում են ավտոմոբիլների և ներքին այրման շարժիչով աշխատող տրանսպորտային այլ միջոցների տանող անիվների հաղորդակներում։
Ըստ փոխանցումների փոխարկման եղանակի տարբերում են
- սահող ատամնավոր բլոկներով (բռնցքավոր և ատամնավոր կցորդիչներով),
- սինխրոնարարներով ատամնավոր կցորդիչներ ունեցող,
- ֆրիկցիոն կցորդիչներով և արգելակներով,
- ազատ ընթացքի կցորդիչներով
փոխանցումների տուփեր։