Փլավիոս Ստիլիքոն
From Wikipedia, the free encyclopedia
Փլավիոս Ստիլիքոն (լատին․՝ Flavius Stilicho, 359, Կոստանդնուպոլիս - օգոստոսի 22, 408(0408-08-22)[1][2], Ռավեննա, Արևմտյան Հռոմեական կայսրություն), հռոմեացի պետական և զինորական գործիչ։ Ծագումով վանդալ։ Առաջ է քաշվել կայսր Թեոդոսիոս 1-ի (379—395) ժամանակ և իբրև նրա դեսպան գործուն մասնակցություն է ունեցել Հայաստանի առաջին բաժանման վերաբերյալ Տիզբոնում կայացած բանակցություններին։ 395 թվականին նշանակվել է մանկահասակ կայսր Հոնորիոսի խնամակալ, դարձել արևմտահռոմեական կայսրության փաստական կառավարիչ։ Բազմիցս պարտության է մատնել բարբարոսներին։ Սպանվել է պալատական խարդավանքների հետևանքով՝ Հոնորիոսի հրամանով։
Արագ փաստեր Փլավիոս Ստիլիքոն, Ծնվել է ...
Փլավիոս Ստիլիքոն | |
---|---|
Ծնվել է | 359 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս |
Մահացել է | օգոստոսի 22, 408(0408-08-22)[1][2] |
Մահվան վայր | Ռավեննա, Արևմտյան Հռոմեական կայսրություն |
Քաղաքացիություն | Հին Հռոմ |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Ամուսին | Serena? |
Զբաղեցրած պաշտոններ | Ռազմական մագիստրոս, հինհռոմեացի սենատոր և կոնսուլ |
Երեխաներ | Maria?, Thermantia? և Eucherius? |
Stilicho Վիքիպահեստում |
Փակել