Փիլիպոս II Մակեդոնացի
From Wikipedia, the free encyclopedia
Փիլիպոս II Մակեդոնացի (հուն․՝ Φίλιππος Βʹ ὁ Μακεδών, ոչ վաղ քան մ. թ. ա. 383 և ոչ ուշ քան մ. թ. ա. 382, անհայտ[4] - մ. թ. ա. 336[1][2][3][…], Aigai, Հին Մակեդոնիա[3][5][6][…]), Մակեդոնիայի Արգեադների դինաստիայի արքա, Ալեքսանդր III Մակեդոնացու հայրը։ Ծնվել է Մակեդոնիայի մայրաքաղաք Պելլայում, գահակալել մ.թ.ա. 359 թ., 23 տարեկանում։ Փիլիպոս II ժառանգել է անկում ապրող և հարևաններին հետզհետե իր դիրքը զիջող մի երկիր, որը նա դարձրեց Հոնիական ծովից մինչև Պոնտոս ձգվող հզոր պետություն։ Ռազմական ու դիվանագիտական հաջողությունների արդյունքում Փիլիպոսի կողմից կերտած ռազմաքաղաքական կառույցը հիմք հանդիսացավ իր որդու՝ Ալեքսանդր Մակեդոնացու հետագա նվաճումների համար։ Սպանվել է Ք.ա. 336 թ. մակեդոնական Էգա քաղաքում մարդասպանի ձեռքով, Աքեմենյան Պարսկաստան արշավանքի նախապատրաստման փուլի ընթացքում։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փիլիպոս II (այլ կիրառումներ)
Փիլիպոս II Մակեդոնացի Φίλιππος Βʹ ὁ Μακεδών | ||
Փիլիպոս II Մակեդոնացու կիսանդրին | ||
| ||
---|---|---|
մ.թ.ա. 359 թ. - մ.թ.ա. 336 թ. | ||
Նախորդող | Ամինտաս III Արգեադների դինաստիա | |
Հաջորդող | Ալեքսանդր III Մակեդոնացի, (զավակը Օլիմպիադայից) | |
Մասնագիտություն՝ | միապետ | |
Ազգություն | Ancient Macedonians? | |
Դավանանք | հին հունական դիցաբանություն | |
Ծննդյան օր | ոչ վաղ քան մ. թ. ա. 383 և ոչ ուշ քան մ. թ. ա. 382 | |
Ծննդավայր | Պելլա, Հին Մակեդոնիա | |
Վախճանի օր | մ. թ. ա. 336[1][2][3][…] | |
Վախճանի վայր | Էգա (Վերգինա), Հին Մակեդոնիա | |
Թաղված | Tomb of Philip II of Macedon | |
Դինաստիա | Արգեադների տոհմ | |
Քաղաքացիություն | Հին Մակեդոնիա | |
Հայր | Ամինտաս III | |
Մայր | Էվրիդիկա | |
Ամուսին | 1. Աուդատա 2. Ֆիլա 3. Նիցեսիպոլիս 4. Ֆիլինա 5. Օլիմպիադա 6. Մեդա Օդեսսի 7. Կլեոպատրա Էվրիդիկա | |
Զավակներ | որդիներ` 1. Կինանա 2. Ֆեսսալոնիկա 3. Կլեոպատրա 4. Եվրոպա | |
Պարգևներ | ||