Փարիզի կոմունա (1871)
From Wikipedia, the free encyclopedia
Փարիզի կոմունա (ֆր.՝ La Commune de Paris, ՄՀԱ: ) արմատական սոցիալիստական և հեղափոխական կառավարությունը, որն իշխել է Փարիզում 1871 թվականի մարտի 28-ից մայիսի 28-ը։ 1870 թվականի սեպտեմբերին Կայսր Նապոլեոն III-ի պարտությունից հետո Ֆրանսիայի երկրորդ կայսրությունը արագորեն քայքայվեց։ Նրա հիմքի վրա ձևավորվեց Երրորդ հանրապետությունը, որը պատերազմում էր Պրուսիայի դեմ, ինչի ժամանակ Փարիզը պաշարվեց չորս ամսով։ Այս պաշարման ընթացքում քաղաքը հիմնականում պաշտպանում էին Ազգային գվարդիայի քաղաքականացված և արմատական ուժերը կանոնավոր զորքերի փոխարեն։ 1871 թվականի փետրվարին Ֆրանսիայի ազգային կառավարության նախագահ Լուի-Ադոլֆ Տիերը ստորագրեց հաշտության պայմանագիր Պրուսիայի հետ և զինաթափեց բանակը, սակայն չզինաթափեց Ազգային գվարդիան։
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Փարիզի կոմունա (այլ կիրառումներ)
Թվական | 1871 |
---|---|
Մասն է | Q109018877? |
Վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Արդյունք | Հեղափոխությունը ճնշվեց |
Հակառակորդներ | |
Ֆրանսիայի հանրապետություն
| Կոմունիարդներ Ազգային գվարդիա |
Հրամանատարներ | |
Պատրիս Մակ-Մահոն | |
Կողմերի ուժեր | |
170.000[1] | Փաստաթղթերով 200,000, իրականում մոտ 25.000-ից 50.000[2] |
Ռազմական կորուստներ | |
877 սպանված, 6.454 վիրավոր և 183 անհետ կորած | 6.667 հաստատվել է սպանված կամ անհետ կորած[3]։ Այլ աղբյուրներում նշված է 10.000-ից[4] 20.000[5] սպանվածների մասին |
Ընդհանուր կորուստներ |
Ազգային գվարդիայի զինվորները սպանեցին ֆրանսիական բանակի երկու գեներալների և հրաժարվեցին ընդունել Ֆրանսիայի կառավարության լիազորությունները։ Ֆրանսիայի կանոնավոր բանակը ճնշեց հեղափոխությունը «La semaine sanglante»-ի ընթացքում («Արյունոտ շաբաթ»), որը սկսվեց 1871 թվականի մայիսի 21-ից[6]։ Կոմունան մեծ ազդեցություն թողեց Կարլ Մարքսի մտքերի վրա` այն բնութագրելովրոշելով որպես «պրոլետարիատի դիկտատուրայի» վառ օրինակ[7]։