Ցիմերմանի հեռագիր
From Wikipedia, the free encyclopedia
Ցիմերմանի հեռագիր (գերմ.՝ Zimmermann-Depesche), Գերմանիայի արտգործնախարարի հեռագիրը՝ ուղղված ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպանին։ Բրիտանական հետախուզության կողմից հեռագիրը գաղտնազերծվելուց հետո այն փոխանցվել է ամերիկյան իշխանություններին և ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից օգտագործվել է որպես հիմք Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Գերմանիային պատերազմ հռչակելու համար։
1916 թվականի վերջին կայզերական Գերմանիայի արտգործնախարար Արթուր Վիմերմանը մշակել է պլան ԱՄՆ-ի թիկունքում գտնվող Մեքսիկային պատերազմի մեջ ներքաշելու համար Գերմանիայի կողմից այն դեպքում, եթե ԱՄՆ-ը մտնի պատերազմական գործողությունների մեջ։
1917 թվականի հունվարի 17-ին Ցիմերմանը հեռագիր է ուղարկել՝ այս ծրագրի մանրամասները շարադրելով Վաշինգտոնում Գերմանիայի դեսպան Յոհան Հենրիխ Բերնստորֆին[1]։ Հեռագրում հաղորդվում էր, որ Գերմանիան ծրագրում է ստորջրյա պատերազմ հայտարարել Անտանտի նավերի դեմ, սակայն կփորձի այնպես անել, որ գերմանական նավերի հարձակումից ամերիկյան նավերը չտուժեն, որպեսզի ԱՄՆ-ն առիթ չունենա խախտելու իր չեզոքությունը։
Վաշինգտոնի՝ պատերազմին մասնակցություն հայտնելու դեպքում Մեքսիկայում Գերմանիայի դեսպան Հենրիխ ֆոն Էքհարդին հրաման էր տրվել կապվելու Մեքսիկայի նախագահի հետ, որպեսզի վերջինիս հորդորի ռազմական գործողություններ սկսել ԱՄՆ-ի դեմ Քառյակ դաշինքի ներքո։ Հաղթանակի դեպքում Գերմանիան խոստացել էր պատերազմից հետո Մեքսիկային վերադարձնել տարածքներ, որոնք նախկինում զավթվել էին ԱՄՆ-ի կողմից։ Դրանք ԱՄՆ-ի հարավային նահանգներ Տեխասը, Նյու Մեքսիկոն և Արիզոնան էին։
Հեռագիրը հայտնվել է անգլիական հետախուզության ձեռքում և գաղտնազերծվել ծովային գործակալության կողմից («Սենյակ-40»)[2]։ Ձեռնարկված համապատասխան դիվանագիտական միջոցառումներից հետո հեռագիրը փոխանցվել է ԱՄՆ-ին և մարտի 1-ին հրապարակվել մամուլում[1][Ն 1]։
Ցիմերմանի հեռագրի բովանդակությունը հանգեցրել է ԱՄՆ-ում հակագերմանական տրամադրությունների կտրուկ աճին։ 1917 թվականի ապրիլի 6-ին ԱՄՆ-ի Կոնգրեսը պաշտոնապես պատերազմ է հայտարարել Գերմանիային։