Տրուխիլիո (Հոնդուրաս)
From Wikipedia, the free encyclopedia
Տրուխիլիո (իսպ.՝ Trujillo), քաղաք Հոնդուրասում՝ Կոլոն դեպարտամենտում, որի վարչական կենտրոնն է։ Ունի նավահանգիստ՝ Կարիբյան ծովի հյուսիսային ափին։ 2020 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 20.780[1]: Միաժամանակ համարվում է վարչական կենտրոնը մի համայնքի, որի կազմի մեջ մտնում են նաև ծովափնյա երեք ձկնորսական գյուղակներ՝ Սանտա Ֆեն, Սան Անտոնիոն և Գվադելուպեն (դրանց բնակիչները հիմնականում գարիֆունա ցեղին պատկանող հնդկացիներ են)։ Համայնքի բնակչության ընդհանուր թվաքանակը հասնում է մոտավորապես 30 հազարի։ Տրուխիլիոյի նշանաբանն է՝ «Հոնդուրասի առաջին մայր քաղաք» (իսպ.՝ La primera capital de Honduras):
Բնակավայր | |||
---|---|---|---|
Տրուխիլիո | |||
| |||
Երկիր | Հոնդուրաս | ||
Հիմնադրված է | մայիսի 18, 1525 թ. | ||
Մակերես | 955,2 կմ² | ||
ԲԾՄ | 15 մետր | ||
Բնակչություն | 60 558 մարդ (2013) | ||
Ժամային գոտի | UTC-6 | ||
| |||
Քաղաքը ուշադրության կենտրոնում է հայտնվել Հոնդուրասի նախկին նախագահ, ծնունդով տրուխիլիոցի Պորֆիրիո Լոբո Սոսայի կառավարման տարիներին, երբ առաջ էր քաշվել վերջինիս աջակցությանն արժանացած մի նախագիծ, որով նախատեսվում էր Տրուխիլիոն վերածել հոնդուրասյան Հոնկոնգի[2][3] (գարիֆունա հնդկացիները դեմ էին այդ նախագծի իրականացմանը)[4]։