Տրոտիլային համարժեք
From Wikipedia, the free encyclopedia
Տրոտիլային համարժեք, բարձր էներգետիկ երևույթների էներգիայի անջատման չափ, արտահայտված տրինիտրոտոլուոլի (ՏՆՏ) չափով, որի պայթյունի ժամանակ անջատված էներգիային հավասար չափն է։ Տրոտիլը, տրինիտրատոլուոլ, տոլ, 2, 4, 6, եռնիարաաոլուոլ, օրգանական միացություն է, փշրտող պայթուցիկ նյութ։ Անգույն բյուրեղներ են, որոնք հնանալիս դեղնում են՝ չկորցնելով պայթելու ունակությունը։ Հալման ջերմաստիճանը՝ 80,85 °C, եռմանը՝ 290 °C, խտությունը՝ 1600 կգ/մ3։ Բռնկվում է 290 °C–ում, պայթման ջերմությունը՝ 4190 կՋ/կգ։ Վատ է լուծվում ջրում (0,013%), եթերում, ծծմբածխածնում, լավ՝ բենզինում, ացետոնում, քլորաֆորմում, խիտ ազոտական թթվում։ Քիմիապես կայուն է, սկսում է քայքայվել 150 °C–ից բարձր տաքացնելիս։ Ալկալիների հետ առաջացնում է անկայուն աղեր՝ տրոտիլատներ, որոնք պայթում են շփման և մեխանիկական այլ ազդակների ներգործությամբ։ Տրոտիլը ստանում են տոլուոլի նիտրմամբ։ Տրոտիլը և նրա խառնուրդները ամոնիումի նիտրատի, ալյումինի և այլ նյութերի հետ (ամոնիտներ, ամոնալներ, ամոտոլներ և այլն) օգտագործվում են ռազմական գործում և պայթեցման աշխատանքներում։ ՏՆՏ-ի պայթյունային քայքայման էներգիան, կախված պայթյունի պայմաններից փոփոխվում է 980—1100 կալ/գ։ Տարբեր տեսակի պայթուցիկ նյութերի համեմատության համար պայմանականորեն ընդունված է 1000 կալ/գ և 4184 Ջ/գ։