Տրես Լագոաս
From Wikipedia, the free encyclopedia
Տրես Լագոաս (պորտ.՝ Três Lagoas, պորտուգալերենից թարգմանած՝ նշանակում է «Երեք լիճ»), քաղաք և համայնք Բրազիլիայում՝ Մատու Գրոսու դու Սուլ նահանգում, որտեղ մեծությամբ երրորդ բնակավայրն է[2]։ 2020 թվականի տվյալներով բնակչության թվաքանակը եղել է 123.281[3]: «Մատու Գրոսու դու Սուլ նահանգի արևելք» անվանումը կրող մեզոտարածաշրջանի բաղկացուցիչ մասն է։ Մտնում է տնտեսա-վիճակագրական Տրես Լագոաս միկրոտարածաշրջանի կազմի մեջ։ Բրազիլիայի դինամիկ զարգացող բնակավայրերից է, ապահովում է բավականաչափ եկամուտ և հաղթահարել է աղքատությունը։ Այստեղ պարբերաբար կազմակերպվում են խոշորամասշտաբ փառատոններ, ռոդեոներ։ Քաղաքին սպասարկում է Պլինիո Ալարկոմի անվան միջազգային օդանավակայանը։
Արագ փաստեր Բնակավայր, Երկիր ...
Բնակավայր | |||||
---|---|---|---|---|---|
Տրես Լագոաս | |||||
| |||||
Երկիր | Բրազիլիա | ||||
Հիմնադրված է | 1915 թ. | ||||
Մակերես | 10 206,370 կմ² | ||||
ԲԾՄ | 384 մետր, 319 մետր | ||||
Բնակչություն | ▲132 152 մարդ (2022)[1] | ||||
Հեռախոսային կոդ | 67 | ||||
Փոստային դասիչ | 79600-000 a 79649-999 | ||||
Պաշտոնական կայք | treslagoas.ms.gov.br | ||||
| |||||
Փակել