Տուլոն
From Wikipedia, the free encyclopedia
Տուլոն (ֆր.՝ Toulon), քաղաք, նավահանգիստ և ռազմածովային բազա Ֆրանսիայի հարավում, Միջերկրական ծովի ափին։ Կա ծովային զինասննդի արդյունաբերություն, ձկնորսություն։ Հնում եղել է հունական, ապա՝ հռոմեական գաղութ, 17-րդ դարի վերջին և 18-րդ դարի սկզբին՝ առաջնակարգ ծովային ամրոց։
Արագ փաստեր Քաղաք, Երկիր ...
Քաղաք | |||||
---|---|---|---|---|---|
Տուլոն | |||||
Toulon | |||||
| |||||
Երկիր | Ֆրանսիա | ||||
Քաղաքապետ | Յուբեր Ֆալկո | ||||
Մակերես | 42,84 կմ² | ||||
ԲԾՄ | 1 մետր | ||||
Բնակչություն | 165 514 մարդ (2009) | ||||
Խտություն | 3 863,5 մարդ/կմ² | ||||
Ժամային գոտի | UTC+1, ամառը UTC+2 | ||||
Փոստային դասիչ | 83000, 83100, 83200 | ||||
Պաշտոնական կայք | toulon.com | ||||
| |||||
Փակել
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939-1945), Ֆրանսիայի կապիտուլյացիայից հետո, ֆրանսիական նավատորմիղի մի մասը մնաց Տուլեում։ 1942 թվականին ֆրանսիացի հայրենասերները Տուլեում ջրասույզ արեցին իրենց ռազմանավերն ու պայթեցրին զինանոցը՝ ֆաշիստների ձեռքը չընկնելու համար։ 1944 թվականի օգոստոսին ֆրանսիական բանակը ազատագրեց Տուլոնը։