Տուլիո Լևի-Չիվիտա (իտալ.՝ Tullio Levi-Civita, մարտի 29, 1873(1873-03-29)[1][2][3][…], Պադովա, Վենետո, Իտալիա[4][5] - դեկտեմբերի 29, 1941(1941-12-29)[4][1][2][…], Հռոմ, Իտալիա[4][5]), հրեական ծագում ունեցող իտալացի մաթեմատիկոս, հայտնի է հիմնականում թենզորական հաշվարկներում, հարաբերականության տեսությունում կատարած իր աշխատանքների համար, բայց զգալի ներդրումներ է ունեցել նաև մաթեմատիկայի այլ ճյուղերում։ Թենզորային հաշվարկների գյուտարար Գրեգորիո Ռիչի-Կուրբաստրոյի աշակերտն է եղել։ Տուլիոյի հիմնական աշխատանքները նվիրված են մաքուր և կիրառական մաթեմատիկայի հիմնարար հոդվածներին, երկնային մեխանիկային (հատկապես երեք կամ ավելի մարմինների խնդիրների դեպքում) և հիդրոդինամիկային։
Արագ փաստեր Տուլիո Լևի-Չիվիտա, Ծնվել է ...
Տուլիո Լևի-Չիվիտա |
---|
|
Ծնվել է | մարտի 29, 1873(1873-03-29)[1][2][3][…] Պադովա, Վենետո, Իտալիա[4][5] |
---|
Մահացել է | դեկտեմբերի 29, 1941(1941-12-29)[4][1][2][…] (68 տարեկան) Հռոմ, Իտալիա[4][5] |
---|
Քաղաքացիություն | Իտալիայի թագավորություն |
---|
Ազգություն | հրեա |
---|
Մասնագիտություն | մաթեմատիկոս և ֆիզիկոս |
---|
Հաստատություն(ներ) | Հռոմի Սապիենզա համալսարան[6] և Պադովայի համալսարան[6] |
---|
Գործունեության ոլորտ | դիֆերենցիալ երկրաչափություն, համարժեքության տեսություն, Երեք մարմնի խնդիրը, analytical mechanics?, Հիդրոդինամիկա և Թենզորական հաշիվ |
---|
Անդամակցություն | Լոնդոնի թագավորական ընկերություն, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա, Սանկտ Պետերբուրգի գիտությունների ակադեմիա, Պապական գիտությունների ակադեմիա[7], Լինչեի ազգային ակադեմիա, Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա, Նիդերլանդական արվեստների և գիտությունների թագավորական ակադեմիա, Ինտերլինգվայի ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[5] |
---|
Ալմա մատեր | Պադովայի համալսարան |
---|
Տիրապետում է լեզուներին | իտալերեն[1][8] |
---|
Գիտական ղեկավար | Գրեգորիո Ռիչչի-Կուրբաստրո |
---|
Եղել է գիտական ղեկավար | Ռոբերտ Մազետ[9], Օկտավ Օնիչեսկու[9], Ատիլիո Պալատինի[9], Լիբերա Տրևիզանի Լևի-Չիվիտա[9], Կառլո Կատանեո[9], Ումբերտո Չիզոտի[9], Evan Tom Davies?[9], Mendel Haimovici?[9], Albert Joseph McConnell?[9], Gheorghe Pic?[9], Antonio Signorini?[9], Gheorghe Vrănceanu?[9], Ռոբերտ Մազետ[9] և Gheorghe Pic?[9] |
---|
Հայտնի աշակերտներ | Carlotta Longo?[9] |
---|
Պարգևներ | |
---|
Ամուսին(ներ) | Լիբերա Տրևիզանի Լևի-Չիվիտա |
---|
Tullio Levi-Civita Վիքիպահեստում |
Փակել
Պապական գիտությունների ակադեմիայի (1936 թվական)[10], Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի (1904 թվական) անդամ, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի (1934 թվական) պատվավոր անդամ, Լոնդոնի թագավորական ընկերության (1930 թվական)[11] և Փարիզի գիտությունների ակադեմիայի (1938 թվական, այնտեղ որպես մեկնաբան աշխատել է 1911 թվականին)[12] արտասահմանյան անդամ է եղել։