Տոնգա
From Wikipedia, the free encyclopedia
Տոնգա (տոնգ.՝ Tonga, անգլ.՝ Tonga), պաշտոնապես Տոնգայի թագավորություն (տոնգ.՝ Puleʻanga Fakatuʻi ʻo Tonga, անգլ.՝ Kingdom of Tonga), խաղաղօվկիանոսյան պետություն Պոլինեզիայում։ Այն աշխարհի 190-րդ երկիրն է իր զբաղեցրած տարածքով։ Տոնգան կազմված է նույնանուն կղզեխմբում գտնվող 172 կղզիներից։ Հյուսիսում սահմանակցում է Սամոայի, արևելքում՝ Նիուեի տարածքային ջրերին, իսկ արևմուտքում՝ Ֆիջիի ջրերին։ Ափի գծի երկարությունը 419 կմ է։ Ընդհանուր տարածքը 748 կմ2 է։ Երկրի բնակչությունը կազմում է ▼105 697 մարդ (2020)[1]։ Մայրաքաղաքը Նուկուալոֆան է։
Տոնգա Tonga Տոնգայի թագավորություն Puleʻanga Fakatuʻi ʻo Tonga Kingdom of Tonga |
||||
---|---|---|---|---|
|
||||
Ազգային օրհներգ՝ «Ko e fasi ʻo e tuʻi ʻo e ʻOtu Tonga» | ||||
|
||||
Մայրաքաղաք և ամենամեծ քաղաք | Նուկուալոֆա | |||
Պետական լեզուներ | Տոնգաերեն, անգլերեն | |||
Կառավարում | Սահմանափակ միապետություն | |||
- | Թագավոր | Տուպոու VI | ||
- | Վարչապետ | Տուիվականո Սիալեատաոնգա | ||
Անկախություն | Մեծ Բրիտանիայից | |||
- | Սահմանադրություն | |||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 748 կմ² (189-րդ) | ||
- | Ջրային (%) | 4 | ||
Բնակչություն | ||||
- | 2009 մարդահամարը | 120,898 | ||
- | Խտություն | 162 /կմ² /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2008 գնահատում | |||
- | Ընդհանուր | US$548.1 միլիոն (IMF) (212-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | US$4600 (IMF) | ||
ՄՆԶԻ (2013) | 0.710 (միջին |
|||
Արժույթ | Պաանգա (TOP) | |||
Ժամային գոտի | +13 | |||
Ազգային դոմեն | .to | |||
Հեռախոսային կոդ | +676 |
Տոնգայի կղզիները հայտնաբերել են հոլանդացի նավավարներ Վիլեն Սհաուտենն ու Յակոբ Լեմերը 1616 թվականին։ 1900 թվականին կղզեխումբը դառնում է բրիտանական պահպանության տարածք, բայց պահպանել է ինքնավարության իրավունքը։ Կղզիներն անկախություն են ձեռք բերել 1970 թվականին։ Տոնգան անդամակցում է Միացյալ Ազգերի Կազմակերպությանը, Հարավխաղաղօվկիանոսյան կոմիսիային և Խաղաղօվկիանոսյան կղզիների ֆորումին։
Կազմված է Հաապայ, Վավաու, Տոնգատապու կղզեխմբերից և 169 առանձին կղզիներից։ Տոնգատապու կղզին 1643 թվականին հայտնաբերել է Աբել Թասմանը, իսկ 1773 թվականին այստեղ ափ է իջել Ջեյմս Կուկը և կղզիներն անվանել Բարեկամության կղզիներ։ Տոնգա կղզեխումբը կազմված է 2 զուգահեռ շղթաներից, որոնք տեղադրված են միջօրեականի ուղղությամբ ձգվող ստորջրյա լեռնաշղթայի վրա։ Այստեղ է գտնվում խորությամբ աշխարհում երկրորդ իջվածքը՝ Տոնգան (-10882 մ)։ Կղզիներն ունեն հրաբխային ծագում, լեռնային ռելիեֆ, առանձին սրածայր գագաթներ հասնում են մինչև 1000 մ բարձրության։ Կան գործող, այդ թվում՝ ստորջրյա (Ֆալկոն) հրաբուխներ։ Կլիման մերձհասարակածային և խոնավ արևադարձային է։ Գետեր կան միայն Էուա և Նիուատոպուտապու կղզիներում։ Կղզիները ծածկված են հասարակածային խիտ անտառներով։ Կենդանական աշխարհն աղքատ է։ Տոնգան եղել է Մեծ Բրիտանիայի գաղութը. անկախություն է ձեռք բերել 1970 թվականին։ Երկրի բնակչության 98 %-ը պոլինեզացիներ (տոնգացիներ) են, կան եվրոպոլինեզական խառնածիններ։ Երկրի տարածքի 20 %-ը (36 կղզի) անմարդաբնակ է։