Տնային տնտեսագիտություն
From Wikipedia, the free encyclopedia
Տնային տնտեսագիտություն (անգլ.՝ home economics, domestic science, family and consumer sciences)[1], առարկա անձնական և ընտանեկան ֆինանսների ճիշտ կազմակերպման մասին (սպառողական խնդիրներ, բնակարանների, սնունդ, հագուստ)[2]։
Տնային տնտեսագիտության դասընթացներ առաջարկվում են ամբողջ աշխարհում։ Պատմականորեն այս դասընթացների նպատակն էր կատարելագործել տնային ամենօրյա աշխատանքները, ընդգծել «կանանց աշխատանքի» արժեքը հասարակության մեջ[3][4]։ Ընտանեկան և սպառողական գիտությունները դասավանդվում են որպես ընտրովի կամ պարտադիր դասընթաց միջնակարգ կրթական հաստատություններում, իսկ որպես շարունակական կրթության մի մաս՝ բարձրագույն պետական հաստատություններում։
Տնտեսագիտության այս ճյուղի հիմքերը հասնում են 1850-ական թվականները, Շոտլանդիա։ Ոլորտին վերաբերող դասընթացները նախատեսված էին կանանց համար, որոնք սովորեցնում էին կանանց լինել գրագետ տնային տնտեսուհիներ (նրանց հիմնական հմտությունը կարելն էր)։ Ընտանեկան և սպառողական գիտությունների ամերիկյան ասոցիացիան 20-րդ դարի սկզբին տեսավ, որ ամերիկացիները ցանկանում էին երիտասարդներին տալ նաև մասնագիտական հմտություններ։ Կատարվեց այս գիտության դասավանդման քաղաքականության փոփոխություն և միայն դարավերջում էր, որ դասընթացները սկսեցին դասավանդվել երկու սեռերին[2]։
Այժմ ընտանեկան և սպառողական գիտությունը ներառվել է տեխնիկական կրթություն լայն առարկայի մեջ, ծրագիր, որը սովորեցնում է հմուտ արհեստներ, կիրառական գիտություններ, ժամանակակից տեխնոլոգիաներ և կարիերայի զարգացման ապահովում[5]։ Չնայած վերջին հարյուրամյակի ընթացքում առարկայի տարածմանը, կրթական հաստատությունների կողմից առաջարկվող տնային տնտեսագիտության դասընթացների զգալի անկում է գրանցվել[6]։