Տիկնիկը (վեպ)
From Wikipedia, the free encyclopedia
Տիկնիկը (լեհ.՝ Lalka), լեհ գրող Բոլեսլավ Պրուսի (իրական անունը՝ Ալեքսանդր Գլովացկի) երկրորդ վեպն է։ Դրա առանձին մասերը գրվել են 1887-89 թվականներին և գրքով տպագրվել են 1890 թվականին։ Վեպը շատերի, այդ թվում նաև Նոբելյան մրցանակակիր Չեսլավ Միլոշի կողմից, բնորոշվել է որպես լավագույն լեհական վեպ։ Ըստ Պրուսի կենսագիր Զիգմունտ Սվեյկովսկու, 19-րդ դարի համաշխարհային գրականության մեջ այն եզակի տեղ ունի և ներկայացնում է հասարակության ամբողջական պատկերը։ Չնայած «Տիկնիկը» իր վերնագիրը ստացել է ֆիլմի մի փոքր դրվագից, որը պատմում է գողացված խաղալիքի մասին, ընթերցողները հիմնականում պնդում են, որ այն ներկայացնում է կոնկրետ անձի՝ երիտասարդ արիստոկրատ Իզաբելլա Լեչկային։ Պրուսը դեռ սկզբից որոշել էր գիրքն անվանել «Երեք սերունդ»։ «Տիկնիկը» թարգմանվել է քսանմեկ լեզուներով և դրա հիման վրա նկարահանվել են մի քանի ֆիլմեր և կարճամետրաժ հեռուստասերիալներ։
Տիկնիկը լեհ.՝ Lalka | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | social problem fiction? |
Ձև | վեպ[1] |
Հեղինակ | Բոլեսլավ Պրուս |
Երկիր | Լեհաստան |
Բնագիր լեզու | լեհերեն |
Գրվել է | 1887 |
Տեսարան | Լեհաստան |
Հրատարակչություն | Gebethner i Wolff? |
Հրատարակվել է | 1887 |
Վիքիքաղվածք | Տիկնիկը |
Lalka (Prus) |