Տիաոյութայ կղզիներ
From Wikipedia, the free encyclopedia
Տիաոյութայ կղզիներ (չինարեն՝ 钓鱼岛及其附属岛屿), կղզիների խումբ, որը գտնվում է Արևելաչինական ծովի հարավային մասում, Թայվանից և Յայամա կղզիներից հյուսիս, Օկինավա կղզու հարավային ծայրից հյուսիս-արևմուտք ընկած հատվածում։ Կղզեխմբի մեջ են մտնում Տիաոյութայ, Հուանվեյ, Չվեյ, Նանսիաո, Պեյսիաո և այլ կզղիներ ու լեռներ, որոնց ընդհանուր մակերեսը 6.1636-7 կիլոմետր քառակուսի է։ Տիաոյութայ կղզին զբաղեցնում է 3,82-4,38 քառակուսի կիլոմետր տարածք և ունի 363 մետր բարձրությու։ Կղզիների հողաշերտը չունի հաստ մակերես, տեղանքում քամու ուժգնությունը մեծ է, ծովի ալիքները՝ հսկայական։ Միայն Տիաոյութայ կզղին ունի քաղցրահամ ջրի պաշար, չնայած ներկայումս բոլոր կղզիները համարվում են անմարդաբնակ[1]։ Չինաստանի Հանրապետությունը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը և Ճապոնիան իրենց հերթին պնդում են, որ Տիաոյութայ կղզիները պատկանում են իրենց տարածքին, ինչը մի շարք վեճերի պատճառ է դառնում։ Չինաստանի Հանրապետությունը և Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը պնդում են, որ Տիաոյութայ կղզիները եղել են Չինաստանի տարածքը հնագույն ժամանակներից՝ հիմնվելով աշխարհագրության, պատմության և իրավական սկզբունքների վրա և հանդիսանում են Թայվանի հետ փոխկապակցված կղզիներ[2][3]։ Ճապոնիայի կառավարությունը կղզիներն անվանում է Սենկակու, և պնդում որ դրանք պատկանում են Ճապոնիային, ըստ պատմության և միջազգային իրավունքի՝ կազմելով Հարավարևմտյան կղզիների մի մասը, առանց որևէ պաշտոնավորման հարցի[4]։
Տիաոյութայ կղզիներ | |
---|---|
Տեսակ | կղզեխումբ և վիճելի տարածք |
Երկիր | Չինաստան, Թայվան և Ճապոնիա |
Վարչատարածք | Daxi Village?, Tonoshiro? և Tonoshiro Senkaku? |
ԲԾՄ | 383 մետր |
Մակերես | 7 կմ² |
Աշխարհագրական տեղադրություն | Ռյուկյու |
Ջրլիցի ափին | Արևելաչինական ծով |