Տերեփուկ կապույտ
բույսերի տեսակ / From Wikipedia, the free encyclopedia
Տերեփուկ կապույտ (լատին․՝ Centauréa cyánus), աստղածաղկազգիների ընտանիքի երկշաքիլավոր, միամյա, ձմեռող մոլախոտ։ Ունի 75 սմ բարձրությամբ ցողուն։ Ներքևի տերևները փետրային են, վերևի տերևները գծային և նշտարաձև։ Բույսը ծաղկում է հուլիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում։ 1000 սերմիկը կշռում է 4,5 գրամ։ Բույսը տալիս է 700-ից մինչև 1600 սերմ։ Տարածված է Եվրոպայի և Ասիայի միջին գոտիներում։
Տերեփուկ կապույտ | |
Տերեփուկ կապույտ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Աստղածաղկավորներ (Asterales) |
Ընտանիք | Աստղածաղկազգիներ (Asteraceae) |
Ենթաընտանիք | Տատասկափշայիններ (Carduoideae) |
Տրիբա | Cynareae |
Ենթատրիբա | Centaureinae |
Ցեղ | Տերեփուկ (Centaurea) |
Տեսակ | Տերեփուկ կապույտ (C. cyanus) |
Միջազգային անվանում | |
Centaurea cyanus |
Հանդիպում է անտառների, բացատների, ճանապարհների եզրերին, որպես մոլախոտ՝ բանջարանոցներում և հացահատիկային մշակաբույսերի դաշտերում։