Տեսական ֆիզիկա
ֆիզիկայի բաժին / From Wikipedia, the free encyclopedia
Տեսական ֆիզիկան ֆիզիկայի մի ճյուղ է, որն օգտագործում է մաթեմատիկական մոդելները և աբստրակցիան հիմնավորելու, բացատրելու և կանխագուշակելու բնական երևույթները։ Փորձարարական ֆիզիկան ի տարբերություն տեսական ֆիզիկայի, ֆիզիկական երևույթները հետազոտելու համար օգտագործում է փորձարարական միջոցները։ Գիտության առաջընթացը ընդհանուր առմամբ կախված է փորձնական ուսումնասիրությունների և տեսության փոխգործակցությունից։ Տեսական ֆիզիկայի հիմնական նպատակներն են[1]․
- Առանցքային ֆիզիկական հասկացությունների առանձնացում (ինչպես՝ ատոմ, զանգված, էներգիա, էնտրոպիա, դաշտ և այլն) և այդ հասկացությունները կապակցող բնության երևույթների մաթեմատիկական ձևակերպումը։
- Բնության մեջ դիտվող երևույթների բացատրությունը բնության օրենքների ձևակերպման հիման վրա։
- Բնության նոր երևույթների կանխատեսում։
Տեսական ֆիզիկային մոտ է մաթեմատիկական ֆիզիկան, որն ուսումնասիրում է ֆիզիկական մոդելները հատկությունները մաթեմատիկական խիստ մոտեցումներով, սակայն չի զբաղվում ֆիզիկական հասկացությունների ընտրությամբ և մոդելները իրականության հետ համադրելով, չնայած կորղ է կանխատեսել նոր երևույթներ։