Տեսական ինֆորմատիկա
From Wikipedia, the free encyclopedia
Տեսական ինֆորմատիկան կամ տեսական համակարգչային գիտություն, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի ճյուղ, որը կենտրոնանում է հաշվարկման մաթեմատիկական թեմաների վրա և ներառում է ալգորիթմների տեսությունը։
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հաշվողական տեխնիկայի միությունը տեսական ինֆորմատիկան սահմանում է հետևյալ կերպ[1]՝
Տեսական համակարգչային գիտությունը ներառում է բազմաթիվ թեմաների, այդ թվում՝ ալգորիթմներ, տվյալների կառուցվածքներ, հաշվարկման բարդության տեսություն, զուգահեռ և բաշխված հաշվում, հավանականային հաշիվ, քվանտային հաշիվ, ավտոմատների տեսություն, ինֆորմացիայի տեսություն, գաղտնագրություն, ֆորմալ մեթոդներ, իմաստաբանություն, մեքենայական ուսուցում, հաշվարկային կենսաբանություն, հաշվարկային տնտեսագիտություն, հաշվարկային երկրաչափություն, հաշվարկային թվերի տեսություն և հաշվարկային հանրահաշիվ։ Այս բնագավառի աշխատանքները հաճախ առանձնանում են մաթեմատիկական տեխնիկայով և խստությամբ։ |