Տեխաս նահանգի Կապիտոլիում
From Wikipedia, the free encyclopedia
Տեխաս նահանգի Կապիտոլիում (անգլ.՝ Texas State Capitol), գտնվում է Օստին (անգլ.՝ Austin) քաղաքում՝ Տեխաս նահանգի մայրաքաղաքում։ Այն պատմականորեն համարվում է Օստին քաղաքի հաշվով չորրորդ շենքը, որտեղ տեղակայված են Տեխաս նահանգի հիմնական կառավարման մարմինները՝ Ներկայացուցիչների Պալատը, Սենատը, ինչպես նաև նահանգապետի գրասենյակը։ Կապիտոլիումի դիզայնը կատարել է ճարտարապետ Էլայջա Մայերսը (անգլ.՝ Elijah E. Myers) 1881 թվականին, իսկ Կապիտոլիումը կառուցվել է 1882-1888 թվականներին։ Շինարարության ավարտից երկու տարի առաջ Էլայջա Մայերսը պաշտոնից հեռացվել է[6]։ Վերջնական փուլում շինարարությունը ղեկավարել են Գուստավ Վիլկեն (Gustav Wilke) և Ռուբեն Լինդսի Վոլկերը (Reuben Lindsay Walker):
Տեխաս նահանգի Կապիտոլիում անգլ.՝ Texas State Capitol | |
---|---|
Տեխաս նահանգի Կապիտոլիումը երեկոյան լուսավորության նորքո | |
Տեսակ | Վարչական շենք |
Երկիր | ԱՄՆ |
Տեղագրություն | Օստին[1][2] |
Վայր | Օստին |
Հասցե | Congress and 11th Sts.[2] և 1100 Congress Avenue[3] |
Ճարտարապետական ոճ | նեոռենեսանս[2] և Mediterranean Revival architecture? |
Կառուցման սկիզբ | 1882 |
Հիմնադրված է | 1885 |
Բացված | 1888 |
Ճարտարապետ | Էլայջա Մայերս |
Ճարտարագետ | Reuben Lindsay Walker? |
Կառուցման ավարտ | 1888 |
Կարգավիճակ | ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններ |
Իրադարձություններ | շինարարություն[4], վերանորոգում[4], expansion?[4] և վերանորոգում[4] |
Ժառանգության կարգավիճակ | ԱՄՆ-ի ազգային պատմական հուշարձաններ, Վայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից[2][5] և Recorded Texas Historic Landmark?[3] |
1993 թվականին ավարտվել է Կապիլոլումի ստորգետնյա հատվածի ընդլայնումը, որի նախագիծը արժեր 75 միլիոն դոլար։ 1970 թվականին շենքը ներառվել է ԱՄՆ-ի պատմական վայրերի ազգային գրանցամատյանում, իսկ 1986 թվականին ճանաչվել է որպես ԱՄՆ-ի Ազգային պատմական հուշարձան[7][8]։
Տեխաս նահանգի Կապիտոլումի բարձրությունը կազմում է շուրջ 95 մետր, որը Վաշինգտոնի գլխավոր Կապիտոլիումից բարձր է 7 մետրով (բայց ցածր է ԱՄՆ-ի ամենաբարձր Լուիզիանա նահանգի Կապիտոլիումից)։ Շինարարության ավարտից հետո այն մեծությամբ համարվել է աշխարհի յոթերորդ շենքը։ 1888-1972 թվականներին համարվել է Օստին քաղաքի ամենաբարձր շենքը։