Տգեղ Բեթթին (հեռուստասերիալ)
From Wikipedia, the free encyclopedia
«Տգեղ աղջիկ», կամ «Տգեղ Բեթի» (անգլ.՝ Ugly Betty), ամերիկյան կատակերգական հեռուստասերիալ, որի գլխավոր հերոսը Ամերիկա Ֆերերան է։ Սերիալը առաջին անգամ ցուցադրվել է ABC հեռուստաալիքով, 2006 թ թվականի եպտեմբերի 28-ին, ԱՄՆ-ում և Կանադայում։
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Տգեղ Բեթթին | |
---|---|
Ժանր | հումորային դրամա և ԼԳԲՏ թեմայով հեռուստասերիալ |
Ստեղծող | Fernando Gaitán Salom? |
Երկիր | ԱՄՆ |
Հիմք | Yo soy Betty, la fea? |
Լեզու | անգլերեն[1] |
Գլխավոր դերերում | Ամերիկա Ֆերերա, Eric Mabius?, Ալան Դեյլ, Թոնի Պլանա, Ana Ortiz?, Էշլի Ջենսեն, Բեքի Նյուտոն, Մարկ Ինդելիկատո, Վանեսա Ուիլյամս, Մայքլ Ուրի, Քևին Զուսման, Ռեբեկա Ռոմեյն, Christopher Gorham?, Judith Light? և Դենիել Էրիկ Գոլդ |
Երաժշտություն | Ջեֆ Բիլ |
Պատմվածքի վայր | Նյու Յորք |
Եթերաշրջանների քանակ | 4 |
Սերիաների քանակ | 85 |
Էկրաններին է | սեպտեմբերի 28, 2006[1]-ից ապրիլի 14, 2010-ը |
Հեռուստաալիք | American Broadcasting Company |
Դիստրիբյուտոր | Disney-ABC Domestic Television, Հուլու և Դիսնեյ+ |
Պաշտոնական կայքէջ |
Սերիալը ցույց է տալիս հմայիչ և բարեսիրտ Բեթի Սուարեսի կյանքը, որն աշխատում է գերժամանակակից Նյու Յորքի նորաձևության «Mode» ամսագրում։ Գլխավոր հերոսը ակնոց և բրեկետ է կրում։ Բացի այդ, Բեթին չունի սլացիկ մարմին և հագնվում է վառ, երբեմն անհեթեթ։ Միևնույն ժամանակ, ընկերները Բեթիի հիմնական թերությունը համարում են ոճի բացակայությունը, և ամենևին էլ ոչ արտաքին գրավչությունը։
Պրեմիերայից հետո շոուն բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել քննադատներից և արժանացել բազմաթիվ մրցանակների և անվանակարգերի։ Մասնավորապես` երեք «Էմմի» և երկու «Ոսկե գլոբուս» մրցանակների, որպես լավագույն կատակերգական սերիալ և 2007 թվականի լավագույն կատակերգության դերասանուհի։