Տարտուի ռուս-էստոնական պայմանագիր
From Wikipedia, the free encyclopedia
Տարտուի հաշտության պայմանագիր կամ պարզապես Տարտուի պայմանագիր (էստ․՝ Tartu rahu), նորաստեղծ Էստոնական հանրապետության և Բոլշևիկյան Ռուսաստանի միջև 1920 թվականի փետրվարի 2-ին կնքված խաղաղության պայմանագիր, որն անուղղակիորեն ազդարարել է Էստոնիայի անկախության պատերազմի ավարտը։ Պայմանագրի առանձին կետով նշվում էր, որ «Ռուսաստանն անվերապահորեն ճանաչում է Էստոնիայի անկախությունը և հրաժարվում Էստոնիայի նկատմամբ իր բոլոր իրավունքներից»։
Տարտուի ռուս-էստոնական պայմանագիր | |
---|---|
Tartu rahu | |
Պայմանագրի տիպ | հաշտության պայմանագիր |
Ստորագրվել է — վայր |
փետրվարի 2, 1920 Տարտու, Էստոնիա |
Կողմեր | ՌԽՖՍՀ Էստոնական հանրապետություն |
Լեզու | ռուսերեն, էստոներեն |
Տարտուի պայմանագրով փաստացիորեն Էստոնիան Ռուսաստանի կողմից ստանում էր «դե յուրե» ճանաչում։ 1920 թվականի մարտի 30-ին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում հրավիրվում են նոր բանակցություններ, որի ժամանակ որոշ պայմանագրային դրույթներ վերանայվում են։ 1922 թվականի հուլիսի 12-ին Տարտուի համաձայնագիրը ներառվել է Ազգերի լիգայի պայմանագրերի ցանկում[1]։