Տավիղ
From Wikipedia, the free encyclopedia
Տավիղ, հնագույն ծագումով կսմիթավոր նվագարան։ Ժամանակակից տավիղն ունի ձայնադարձիչով շրջանակի վրա ուղղաձիգ 46 լար (լարվածքը՝ դիատոնիկ, դո-բեմոլ մաժորում)։ Քրոմատիկ հնչյուններ արտաբերելու այլ տոնայնություններում վերալարելու համար կա կրկնակի գործողության ոտնակային մեխանիզմ, որը կարճում է լարերը, բարձրացնում նրանց հնչողությունը կես կամ մեկ տոն (գյուտը 19-րդ դարի սկզբին կատարել է ֆրանսիացի երաժիշտ վարպետ էրարը)։ Տավիղը նվագախմբային, անսամբլային և մենակատար նվագարան է։ Այն օգտագործվել է կենցաղում, հարսանիքների և հուղարկավորությունների ժամանակ։ Վաղ միջնադարյան հայկական նվագարանների մասին մեզ պատկերացումներ է «Աստվածաշնչի» հայերեն թարգմանությունը, որի թարգմանության հեղինակաները ազատ օգտագործում են լայն շրջաններում հայտնի բազմաթիվ նվագարանների կողքին նաև «тавих» (տավիղ) նվագարանի անունը (Թահմիզյան Ն․, «Երաժշտության տեսությունը հին Հայաստանում», Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն, 1997թ․, էջ 41)։
Տավիղ | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործիքների դաս |
Որակավորում | Աղելարային կսմիթային նվագարան, composite chordophone?[1], հնագիտական առարկա, արտեֆակտ և երաժշտական գործիք |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 322[1] |