Տառեղներ
From Wikipedia, the free encyclopedia
Տառեղները ՝ երկար ոտքեր և կտուց ունեցող թռչուններ են, և պատկանում են տառեղների (Ardeidae) ընտանիքին։ Բնակվում են քաղցրահամ ջրերում և առափնյա գոտիներում։ Աշխարհում գոյություն ունի հաստատված 64 տեսակ[1]։ Botaurus և Ixobrychus ցեղերին պատկանող տառեղների տեսակները անվանում են ջրցուլեր, այլ ոչ թե տառեղներ[2]։
Տառեղներ | |
Դասակարգում | |
Թագավորություն | Կենդանիներ (Animalia) |
Տիպ/Բաժին | Քորդավորներ (Chordata) |
Ենթատիպ | Ողնաշարավորներ (Vertebrata) |
Դաս | Թռչուններ (Aves) |
Ենթադաս | Տիպիկ թռչուններ (Neognathae) |
Վերնակարգ | Aequornithes |
Կարգ | Հավալուսնանմաններ (Pelecaniformes) |
Ընտանիք | Տառեղներ (Ardeidae) Leach, 1820 |
Տարածվածություն | |
Տաքսոնի տարածվածությունը |
Թեև տառեղները տեսքով հիշեցնում են այլ ընտանիքներին պատկանող թռչուններին ինչպիսին են՝ արագիլները, քաջահավերը և կռունկները, նրանք տարբերվում են այս թռչուններից նրանով, որ թռիչքի ժամանակ պարանոցը երկտակ ծալում են դեպի ուսերը այլ ոչ թե ձգված պարանոցով թռչում[3]։ Մեկ այլ առանձնահատկություն, որը տառեղներին առանձնացնում է վերոհիշյալ թռչուններից դա փոշենման աղվամազի առկայությունն է կրծքի և որովայնի հատվածներում[4][5][6]։
Այս ընտանիքի որոշ անդամներ բույնը դնում են գաղութներով ծառերի վրա, իսկ ոմանք՝ հատկապես ջրցուլերը, բույնը պատրաստում են գետնին օգտագործելով եղեգ կամ այլ բույսերից[3]։