Տանկերի պատմություն
From Wikipedia, the free encyclopedia
Տանկերի պատմությունը սկսվում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին, երբ ստեղծվում են զենքի այս նոր տեսակի առաջին նմուշները, որոնց հնարավորությունները շատ արագ են գնահատվում ռազմատենչների կողմից։ Այդ ժամանակվանից ի վեր ակտիվորեն զարգանում է ինչպես տանկերի դիզայնը, այնպես էլ դրանց օգտագործման մարտավարությունը, որոնց վերաբերյալ տեսակետները բազմիցս փոխվել են։ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտից հետո տանկերը հետզհետե լայն տարածում են գտնում գրեթե բոլոր երկրներում, որոնք պարունակում էին նշանակալի զինված ուժեր։ 20-րդ դարի կեսերից սկսած, տանկերն օգտագործվում էին զինված բախումների ճնշող մեծամասնությունում։ Ներկայումս զրահատանկային ուժերը գործնականում բոլոր խոշոր բանակների ցամաքային զորքերի հիմնական հարվածային ուժերն են։