Տանգո
From Wikipedia, the free encyclopedia
Տանգո, հասարակական, ինչպես նաև պարահանդեսային պար է, որը «ծնվել և մեծացել» է Ռիո դե լա Պլատայում, Արգենտինայի Բուենոս Այրես և Ուրուգվայի Մոնտեվիդեո քաղաքներում և հետո տարածվել աշխարհում։ Այս պարին զուգակցող երաժշտությունը նաև հայտնի է դարձել որպես տանգո երաժշտություն։
Սկզբնական տանգոն «տանգո կրիոլո» կամ հասարակապես տանգո էր կոչվում։ Այսօր տանգոյի տարբեր պարային ոճեր կան. Արգենտինական տանգո, Ուրուգվայական տանգո, Պարահանդեսային տանգո (ամերիկյան և միջազգային ոճեր), Ֆիննական տանգո և վինտաժ ոճեր։ Շատերը իսկական տանգո են համարում այն տանգոն, որն ամենամոտն է Արգենտինայում և Ուրուգվայում պարած սկզբնական տանգոյին, այդուհանդերձ տանգոյի մյուս տեսակները նույնպես ինքնուրույն և լիովին կայացած պարեր են դարձել։ Խորխե Լուիս Բորխեսը գրում է. «Տանգոն պատկանում է Լա Պլատային, այն ուրուգվայական միլոնգայի որդին է և հաբաներայի թոռը»։ Տանգո պարի ձևավորման ակունքներում եվրոպական և աֆրիկական տարրեր են։ Առաջին անգամ «տանգո» բառը գործածվել է 19-րդ դարի 90-ականներին։ Եվրոպայում պարն առաջին անգամ ցուցադրվել է Փարիզում XX դարի սկզբին։
2009 թվականին, ՅՈՒՆԵՍԿՕ-ն տանգոն աշխարհի մարդկային ժառանգություն է ճանաչել[6][7]։