Վոստոկ (լիճ)
անդրսառցադաշտային լիճ Անտարկտիդայում / From Wikipedia, the free encyclopedia
Վոստոկ լիճ, անդրսառցադաշտային խոշորագույն լիճ, տեղակայված Անտարկտիդա մայրցամաքում։ Լճի հայտնաբերումը 20-րդ դարի խոշորագույն աշխարհագրական հայտնագործություններից մեկն է[1][2][3][4][5]։
Կոորդինատներ | ||
Երկիր | Անտարկտիդա | |
Վարչատարածքային բաժանում | Արևելյան Անտարկտիդա | |
Երկարություն | 250 կմ | |
Լայնություն | 50 կմ | |
Ավազանի մակերեսը | 15790 կմ² | |
Ծավալը | 6343 կմ³ | |
Ջրափնյա գծի երկարությունը | 1010 կմ | |
Ամենամեծ խորությունը | 1200 մ | |
Լիճը գտնվում է անտարկտիկական Վոստոկ գիտահետազոտական կայանի շրջակայքում (հարավային լայնության 77°, արևելյան երկայնության 105°)՝ 4000 մ հաստության սառցե վահանի տակ։ Լիճն ունի մոտ 250 կմ երկարություն, 50 կմ լայնություն, մակերեսը մոտ 15,5 կմ² է, իսկ խորությունը՝ 1200 մ։
Լճի յուրահատկությունն այն է, որ միլիոնավոր տարիներ շարունակ մեկուսացված է եղել երկրի մակերևույթից։ Որպես մեկուսիչ եղել է ու շարունակում է մնալ նրա վրայի 4 կիլոմետր հաստությամբ սառցե պատյանը։ Գիտնականների կարծիքով լճի ջրերում կարող են լինել կենդանի օրգանիզմներ, քանի որ կյանքի համար բոլոր անհրաժեշտ գործոններն առկա են։ Դրանց թվում են․
- Քաղցրահամ ջուրը, որում թթվածնի պարունակությունը 50 անգամ գերազանցում է սովորական քաղցրահամ ջրի մեջ եղածին։ Լիճը թթվածին ստանում է աստիճանաբար դեպի խորքերը իջնող վերևի սառցաշերտերից։
- Ջրի ջերմաստիճանը խորքում բավականին բարձր է՝ մոտ 10 °C: Կա կարծիք, որ լիճը ջերմություն ստանում է երկրաջերմային աղբյուրներից։ Ջուր-սառցադաշտ եզրույթում ջերմաստիճանը կազմում է −3 °C[6]:
- Լճում ջրի ճնշումը ըստ հաշվարկների մոտ 300 մթնոլորտ է՝ ատմոսֆեր (առաջանում է հաստ սառցադաշտի ճնշումից), սակայն դրան միկրոօրգանիզմները կարող էին հարմարվել։
- Միկրոօրգանիզմներ, որոնք հարմարվել են կյանքի այդպիսի պայմաններին և կարող են օժտված լինել յուրօրինակ հատկություններով, քանի որ երկրային կենսոլորտից մեկուսացված են եղել շատ երկար ժամանակ, ինչը նշանակում է, որ էվոլյուցիոն գործընթացներն այնտեղ ընթացել են անկախ։
Լիճն անունը ստացել է խորհրդային Վոստոկ գիտահետազոտական կայանից, որն այդ տարածաշրջանում աշխատում է 1957 թվականից։
Անտարկտիդայում 2007 թվականի դրությամբ ընդհանուր 140 անդրսառցադաշտային լիճ է հայտնաբերվել։