Վիրուսային հեմոռագիկ տենդեր
From Wikipedia, the free encyclopedia
Վիրուսային հեմոռագիկ տենդեր (ՎՀՏ), կենդանիների և մարդու հիվանդությունների խումբ, որոնք ընթանում են տենդով և հեմոռագիկ համախտանիշով, որն առաջանում է վիրուսային վարակի հետևանքով։ ՎՀՏ-երը առաջանում են 5 տարբեր ընտանիքների ՌՆԹ վիրուսներից՝ Arenaviridae, Filoviridae, Bunyaviridae, Flaviviridae և Rhabdoviridae։ ՎՀՏ-ների բոլոր տեսակներն էլ բնութագրվում են տենդով և արյունահոսական խնդիրներով, և կարող են պրոգրեսիվել բարձր տենդի, շոկի և որոշ դեպքերում նույնիսկ մահվան։ ՎՀՏ-ների որոշ հարուցիչներ առաջացնում են հարաբերական թեթև հիվանդություններ, ինչպես օրինակ՝ Սկանդինավյան համաճարակային նեֆրոպաթիան (լատին․՝ nephropathia epidermica), որը հարուցվում է հանտավիրուսով, մինչդեռ մյուսները, օրինակ՝ Էբոլա վիրուսը, կարող է բերել ծանր, կյանքին վտանգ սպառնացող հիվանդության։
Վիրուսային հեմոռագիկ տենդեր | |
---|---|
Երկու բուժքույրեր կանգնած են Մայինգա Ն՛Սեկայի կողքին՝ Էբոլա վիրուսային հիվանդությամբ հիվանդացած բուժքույր, ով վարակվել է 1976թ-ին Զաիրեյի բռնկման ժամանակ։ Ն՛Սեկան մահացավ մի քանի օր անց ծանր ներքին արյունահոսությունից։ | |
Տեսակ | հիվանդության կարգ |
Բժշկական մասնագիտություն | վարակաբանություն |
ՀՄԴ-10 | A96, A99 և A98 |
Viral hemorrhagic fevers Վիքիպահեստում |