Վիտալի Կլիչկո
From Wikipedia, the free encyclopedia
Վիտալի Վլադիմիրովիչ Կլիչկո (ուկրաիներեն՝ Віталій Володимирович Кличко, հուլիսի 19, 1971(1971-07-19)[5][6][7][…], Բելովոդսկոե, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի քաղաքական գործիչ, Կիևի քաղաքագլուխը (2014 թվականի հունիսի 5-ից)[9], Կիևի քաղաքային պետական վարչության ղեկավարը (2014 թվականի հունիսի 25-ից)[10], 7-րդ գումարման Ուկրաինայի ժողովրդական պատգամավոր (2012 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 2014 թվականի հունիսի 5-ը), որտեղ եղել է Գերագույն ռադայի «УДАР» ֆրակցիայի ղեկավարը, Ուկրաինայի նախագահի խորհրդատուն (2005—2006 ոչ հաստիքային, 2006—2008 հաստիքով), ֆիզիկական կրթության և սպորտի բնագավառում գիտությունների թեկնածու, 2010[11]-2015 թվականներին ուկրաինական «УДАР» կուսակցության և Պետր Պորոշենկոյի «Համերաշխություն» դաշինքի լիդերը[12], «Ռոկկի» ֆիլմի մյուզիքլի պրոդյուսերը (եղբոր և Սիլվեստր Ստալոնեյի հետ միասին)[13][14]։
Վիտալի Կլիչկո ուկրաիներեն՝ Віталій Кличко | ||||
| ||||
---|---|---|---|---|
հունիսի 5, 2014 | ||||
Նախորդող | Գալինա Գերեգա | |||
| ||||
հունիսի 25, 2014 | ||||
Նախորդող | Վլադիմիր Բոնդարենկո | |||
| ||||
դեկտեմբերի 12, 2012 - հունիսի 5, 2014 | ||||
Հաջորդող | Վիտալի Կովալչուկ[1] | |||
| ||||
դեկտեմբերի 12, 2012 - հունիսի 5, 2014 | ||||
| ||||
օգոստոսի 28, 2015 | ||||
Նախորդող | Յուրի Լուցենկո | |||
Կուսակցություն՝ | Եվրոպական համերաշխություն[2][3] | |||
Կրթություն՝ | National Academy of State Administration?, Hryhorii Skovoroda University in Pereiaslav? (1996), Ուկրաինայի ֆիզիկական դաստիարակության և սպորտի ազգային համալսարան (2000) և Շևչենկոյի անվան համալսարան | |||
Գիտական աստիճան՝ | դոկտորի աստիճան[4] | |||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և քիքբոքսեր | |||
Ծննդյան օր | հուլիսի 19, 1971(1971-07-19)[5][6][7][…] (52 տարեկան) | |||
Ծննդավայր | Բելովոդսկոե, Ղրղզական ԽՍՀ, ԽՍՀՄ | |||
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ուկրաինա | |||
Հայր | Volodymyr Klychko? | |||
Ամուսին | Nataliia Klychko? | |||
Կայք՝ | klitschko.com | |||
Ինքնագիր | ||||
Պարգևներ | ||||
Նախկինում եղել է քիքբռնցքամարտիկ, պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, հանդես է եկել ծանր քաշային կարգում։ WBC վարկածով (2004-2005, 2008-2013) բռնցքամարտի աշխարհի չեմպիոն[15]։ The Ring ամսագրի (2004-2005) և WBO (1999-2000) վարկածներով բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն։ Տարբեր կազմակերպությունների վարկածով քիքբռնցքամարտի աշխարհի առաջնությունների վեցակի չեմպիոն (չորս պրոֆեսիոնալ, երկու սիրողական)։ Սիրողական բռնցքամարտի Ուկրաինայի եռակի չեմպիոն։
2003 թվականի օգոստոսին եղբոր՝ Վլադիմիրի հետ, ստեղծեց «Կլիչկո եղբայրների հիմնադրամ» բարեգործական կազմակերպությունը։
2005 թվականի նոյեմբերին հայտարարեց սպորտային կարիերան ավարտելու մասին, իսկ 2007 թվականին՝ այն վերսկսելու մասին։ Սպորտային կարիերան վերջնականապես ավարտեց 2013 թվականի դեկտեմբերին[16]։
Նրա փոքր կամ կրտսեր եղբայր Վլադիմիր Կլիչկոն նույնպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, WBA super, WBO, IBF, IBO և The Ring վարկածներով ծանր քաշային կարգում բռնցքամարտի աշխարհի չեմպիոն։
Մարզիչը՝ Ֆրից Զդունեկ (Վլադիմիրին նույնպես մարզել է)։